Ադիս Աբեբա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ադիս Աբեբա[2] (ամհարերեն՝ አዲስ አበባ — նոր ծաղիկ), Եթովպիայի մայրաքաղաքը և Աֆրիկյան միասնության կազմակերպության (ԱՄԿ) նստավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Եթովպական բարձրավանդակում՝ ավելի քան 2400 մետր բարձրության վրա։ Բնակչությունը՝ ▲5 228 000 մարդ (2022)։ Դեպի ծով ելք չունեցող խոշորագույն քաղաքներից մեկն է։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ադիս Աբեբա | |||
ամհարերեն՝ አዲስ አበባ | |||
| |||
Երկիր | Եթովպիա | ||
Համայնք | Եթովպիա | ||
Ներքին բաժանում | Addis Ketema?, Akaky Kaliti?, Arada?, Bole Medhanealem?, Gullele?, Kirkos?, Kolfe Keranio?, Lideta?, Nifas Silk-Lafto? և Yeka? | ||
Քաղաքապետ | Կումա Դեմեկսա | ||
Հիմնադրված է | 1886 թ. | ||
Այլ անվանումներ | Ֆինֆին | ||
Տվյալ կարգավիճակում | 1887 թվականից | ||
Մակերես | 526,99 կմ² | ||
ԲԾՄ | 2355±1 մետր | ||
Խոսվող լեզուներ | Ամհարերեն | ||
Բնակչություն | ▲5 228 000 մարդ (2022) | ||
Խտություն | 5770,5 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+3 և EAT?[1] | ||
Հեռախոսային կոդ | 11 | ||
Պաշտոնական կայք | cityaddisababa.gov.et/am(ամհ.) | ||
| |||
Հիմնադրել է Մենելիք II կայսեր կողմից 1887 թվականին՝ իր կնոջ՝ Տիատու Բետուլի խնդրանքով։ Այդ տեղանքն է ընտրել նկատի ունենալով բարձր դիրքը, բուրավետ, առատ բուսականությունն ու առողջարար կլիման, որը շատ անհրաժեշտ էր հիվանդ կայսրուհու բուժման համար, այն անվանել է Addis Abeba «նոր ծաղիկ» (ամհարերեն՝ Addis «նոր», Abeba «ծաղիկ»)[3]։
Ադիս Աբեբային մայրցամաքում իր պատմական, քաղաքական և դիվանագիտական նշանակության շնորհիվ հաճախ անվանում են «Աֆրիկայի մայրաքաղաք» կամ «Աֆրիկայի Փարիզ»։ Քաղաքը բնակեցված է Եթովպիայի տարբեր շրջանների բնակիչների կողնից. ամհարներ, օրոմոներ, տիտրայիներ, սոմալիներ և շատ այլ։ Հարուստ է և քաղաքի կրոնական կազմը, այստեղ ապրում են միաֆիզիտներ, մուսուլմաններ, հրեաներ, ուղղափառ քրիստոնյաներ, բողոքականներ և ավանդական աֆրիկյան համոզմունքներ հետևորդներ։
Ադիս Աբեբան աշխարհի լեռնաբերձ մայրաքաղաքներից մեկն է։ Քաղաքի ամենացածր կետը, որը 2326 մետր է, գտնվում է քաղաքի հարավում, այնտեղ, որտեղ տեղակայված է Բոլե օդանավակայանը։ Ամենաբարձր կետը՝ Էնտոտո լեռը, որն ունի 3000 մետր բարձրություն, գտնվում է քաղաքի հյուսիսում
Ադիս Աբեբան հիմնադրվել է Եթովպիայի կայսր Մենելիք II-ի կողմից։ Սկզբում քաղաքն ուներ Ֆինֆին անունը, որը օրոմո լեզվից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուներ»։ Մենելիք II-ը, ով այդ ժամանակ Շևա պետության կայսրն էր, համարվում էր, որ մերձակա Էնտոտո լեռը թագավորության հարավում տեղի ունեցող ռազմական գործողությունների համար հարմար բազա է։ 1879 թվականին նա այցելեց հայտնի միջնադարյան քաղաքի և այդ շրջանի եկեղեցու ավերակներին։ Նրա հետաքրքրությունը շրջանի մասին աճել է այն ժամանակ, երբ կայսրուհի Թահիթը սկսեց Էնտոտո լեռան վրա եկեղեցու կառուցման աշխատանքները։ Սակայն բնական պայմանները թույլ չէին տվել կառուցել քաղաք լեռների հարևանությամբ։ 1886 թվականին լեռներից դեպի հարավ, սկսվեց շինարարությունը։
Սկզբում Թահիթը Ֆիլոհայի հանքային աղբյուրներ մոտակայքւմ իր համար տունկառուցեց, որտեղ նա և թագավորական դատարանի անդամները սիրում էին հանքային ջրով լոգանք ընդունել։ Մյուս նշանավոր մարդիկ բնակություն հաստատեցին Թահիթի տան կողքին։ Երբ բնակեցումը ընդլայնվեց, Մենելիք II-ը Թահիթի համար տուն կառուցեց պալատում, որտեղ այսօր տեղակայված է Եթովպիայի կառավարությունը։ Ժամանակակից անվանումը՝ Ադիս Աբեբան, ամհարերեն լեզվով նշանակում է «նոր ծաղիկ»։ Եթովպիա պետության մայրաքաղաքի տիտղոս ստացել է այն ժամանակ, երբ Մենելիք II-ը դարձավ Եթովիպայի կայսր։ Քաղաքի փողոցների երկայնքով ցայսօր կարելի է գտնել էվկալիպտ ծառեր, որոնք տնկված են Մենելիք II կայսեր կողմից։
1936 թվականի մայիսի 5-ին՝ Երկրորդ իտալա-եթովպական պատերազմի ժամանակ, իտալական զորքերը գրավում են քաղաքը։ 1936-1941 թվականների միջակայքում Ադիս Աբեբան դարձել էր Իտալական Արևելյան Աֆրիկայի մայրաքաղաք։ Այս ընթացքում, մոտ մեկ միլիոն եթովպացիներ սպանվել են մանանեխի գազով։ Բրիտանական զորքերի և իտալական բանակի դեմ պայքարող եթովպացի ապստամբների հաղթանակից հետո Եթովպիայի կայսր Հեյլե Սելլասսիեն վերադարձրեց քաղաքը և անմիջապես սկսեց քաղաքի վերականգնման աշխատանքները։
1958 թվականից Ադիս Աբեբայում տեղակայված է Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողը Աֆրիկայում[4]։ 1963 թվայանին Հեյլե Սելասսիեի աջակցության շնորհիվ ստեղծվեց Աֆրիկյան միությունը (ОАЕ), որի շտաբ-գրասենյակը տեղակայված է Ադիս Աբեբայում[4]։ 2002 թվականին ОАЕ-ը լուծարվել է, որի փոխարեն ստեղծվել է Աֆրիկյան միությունը, որի շտաբը ևս Ադիս Աբեբայում էր։ 1965 թվականին քաղաքում տեղի ունեցավ Արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհուրդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.