Անգլո–եթովպիական 1944 թվականի համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 19-ին Ադիս Աբեբայում՝ երկու տարի ժամկետով, երբ լրացել է 1942 թվականի անգլո-եթովպիական համաձայնագրի գործողության ժամկետը։ Այն նախատեսում էր Մեծ Բրիտանիայի կողմից Եթովպիայի ինքնիշխանության լիակատար ճանաչում և Ջիբութի-Ադիս-Աբեբա երկաթուղու կառավարման փոխանցումը Եթովպիայի իշխանություններին երեք ամիս անց (պայմանով, որ Եթովպիայի կառավարությունը կկարողանա երաշխիքներ տրամադրել երկաթուղու անխափան գործունեության ապահովման համար)։ Բրիտանական կառավարությունը հրաժարվում էր դիվանագիտական առաջնահերթության իրավունքից և Եթովպիայում այլ պետությունների խորհրդականների նշանակման կամ հաստատման բացառիկ իրավունքից, սակայն համաձայնագիրը հաստատում էր, որ գործողության ընթացքում, այսինքն մինչև 1946 թվականի դեկտեմբերի 19-ը, բրիտանական ռազմական վարչակազմը լիովին պահպանվում է Օգադեն նահանգում և, այսպես կոչված, Պահեստային գոտում, որոնք հարում էին Սոմալիին և կազմում էին Եթովպիայի տարածքի մեկ երրորդը։ Եթովպիան նաև բրիտանական կառավարությանը թույլատրում էր կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատել իր տարածքի վրա և իր վրա էր վերցնում վայրէջքի հարթակների գործունեության ապահովումը և դրանց պատշաճ պահպանությունը։
Անգլո-եթովպիական համաձայնագիր (1944) | |
---|---|
Պայմանագրի տիպ | Համաձայնագիր |
Ստորագրվել է — վայր |
1944 թվականի դեկտեմբերի 19 Ադիս Աբեբա, Եթովպիական կայսրություն |
Կողմեր | Մեծ Բրիտանիա Եթովպիական կայսրություն |
Լեզուներ | անգլերեն, ամհարերեն |
Բանակցությունների ընթացքում Եթովպիան հրաժարվել է 1 մլն ֆունտ ստեռլինգի չափով անվերադարձ գումար ստանալու Մեծ Բրիտանիայի առաջարկից, քանի որ Եթովպիայի կառավարությունն իր ինքնիշխանության հետ անհամատեղելի է համարել գումարի փոխանցման հետ կապվող պարտավորությունը՝ ստեղծել երկրի զարգացման խորհուրդ, որը կներառի և՛ բրիտանացի, և՛ եթովպացի մասնագետներին[1]։
Հետևանքներ
1944 թվականի անգլո-եթովպիական համաձայնագիրը կնքվել է երկու տարով, սակայն պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո Մեծ Բրիտանիան իր զորքերը դուրս չի բերել Եթովպիայի տարածքից[1]։ 1949 թվականին բրիտանական օկուպացիոն վարչակազմը ստեղծել է Օգադենի բրիտանական պրոտեկտորատը, որը գոյություն է ունեցել մինչև 1954 թվականը[2]։ Բրիտանական զորակազմն Օգադենից դուրս է բերվել միայն 1955 թվականին[3]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.