From Wikipedia, the free encyclopedia
Անաստաս Յովանովիչ (սերբ.՝ Анастас Јовановић, բուլղար․՝ Анастас Йованович․ 1817[1][2][3][…], Վրացա, Բուլղարիա - նոյեմբերի 1, 1899, Բելգրադ, Սերբիայի թագավորություն), սերբ լուսանկարիչ, վիմատպագրիչ և գրող։
Անաստաս Յովանովիչ սերբ.՝ Анастас Јовановић | |
---|---|
Ծնվել է | 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | Վրացա, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 1, 1899 |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Սերբիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | վիմագրող, լուսանկարիչ և նկարիչ |
Երեխաներ | Konstantin Jovanović? |
Anastas Jovanović Վիքիպահեստում |
Յովանովիչը ծագումով բուլղար էր, իր ողջ կյանքի ընթացքում նա իրեն համարել է միաժամանակ և՛ սերբ, և՛ բուլղարացի[4][5][6]։ Ծնվել է 1817 թվականին Վրացայում, որը վարչական ու ռազմական տեսակետներից կարևոր բնակավայր էր այն ժամանակներում։ Ինը տարեկան Անաստասին հայրն ուղարկել է Բելգրադ՝ ուսումը շարունակելու այդ քաղաքում․ տղայի հորեղբայրը աշխատում էր արքայազն Օբրենովիչի պալատական արհեստանոցում և պետք է հովանի լիներ նրան։ 1830 թվականին, ընտանիքի հոր մահից հետո, ընտանիքի մնացած անդամներն էլ են տեղափոխվել Բելգրադ։ Բայց ընդամենը մեկ տարի անց մահացել է նաև հորեղբայրը, ով պետք է նեցուկ լիներ նրանց։
Սերբական մշակույթում ներդրած ավանդի համար Անաստաս Յովանովիչը պարգևատրվել է Իշխան Դանիլո Առաջինի շքանշանով[7]։
Անաստասի որդին՝ Կոնստանտինը (1849–1923), անվանի ճարտարապետ էր, դուստը՝ Կատարինան՝ ճանաչված թարգմանչուհի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.