![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/Flagge_Eisleben.svg/langhy-640px-Flagge_Eisleben.svg.png&w=640&q=50)
Այսլեբեն
From Wikipedia, the free encyclopedia
Լյութերշտադտ Այսլեբեն, Լյութերշտադ Էյսլեբեն ( գերմ.՝ Lutherstadt Eisleben - Լյութերի քաղաք Այսլեբեն), քաղաք և համայնք Գերմանիայում, Սաքսոնիա -Անհալթ երկրամասի Մանսֆելդ-Զյուդհարց շրջանում, որտեղ մեծությամբ երկրորդ բնակավայրն է։ Ընկած է Հարց լեռների արևելյան մասում, Լայպցիգից 60 կիլոմետր դեպի արևմուտք։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Այսլեբեն | |||||
գերմ.՝ Lutherstadt Eisleben | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 143,87 կմ² | ||||
ԲԾՄ | 114 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲22 639 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 03475, 034773 և 034776 | ||||
Փոստային դասիչ | 06295 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MSH | ||||
Պաշտոնական կայք | eisleben.eu(գերմ.) | ||||
| |||||
Փակել
Պաշտոնական կոդը ՝ 15 2 60 017։
Մինչև 1946 թվականը կոչվում էր Այսլեբեն / Eisleben: Լյութերշտադտ բաղադրիչը ( գերմ.՝ Lutherstadt )՝ «Լյութերի քաղաքը» ավելացվել է ի պատիվ Մարտին Լյութերի, ով ծնվել, մկրտվել և մահացել է այս քաղաքում։ Այսլեբենում և Վիտենբերգում Լյութերին առնչվող հուշարձանները 1996 թվականից ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Համայնքը բաժանված է 12 շրջանների։