Այդպես են վարվում բոլորը
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած օպերա-բուֆֆա երկու գործողությամբ / From Wikipedia, the free encyclopedia
Այդպես են վարվում բոլորը, KV 588, (ամբողջական անունը՝ «Այդպես են վարվում բոլորը կամ Սիրահարների դպրոց», իտալ.՝ Cosi fan tutte, ossia La scuola degli amanti), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած օպերա-բուֆֆա երկու գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակ՝ Լորենցո դա Պոնտե։ Առաջին ներկայացումը կայացել է 1790 թ. հունվարի 26-ին Վիեննայի արքունական թատրոնում (Theater an der Burg)՝ արժանանալով ջերմ ընդունելության[2]։ Սակայն 5 ներկայացումից հետո այն առժամանակ հանվել է խաղացանկից Ավստրիայի Յոզեֆ II կայսեր մահվան պատճառով։ Սուգի ժամանակաշրջանն անցնելուց հետո կայացել է ևս 5 ներկայացում[2]։ Ներկայումս, շնորհիվ այն հանգամանքի, որ օպերան պարունակում է Մոցարտի երբևիցե ստեղծած առավել գեղեցիկ երաժշտությունը, այն երգահանի հաճախ բեմադրվող ստեղծագործություններից մեկն է։
Այդպես են վարվում բոլորը իտալ.՝ Così fan tutte, ossia La scuola degli amanti | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | ուրախ դրամա, օպերա-բուֆֆա և օպերա[1] |
Կոմպոզիտոր | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Լորենցո դա Պոնտե[1] |
Սյուժեի աղբյուր | Կերպարանափոխություններ և Տրոֆոնիոյի անձավը |
Գործողությունների քանակ | 3 (8 պատկեր) |
Գործողության տեղ | Նեապոլ |
Գործողության ժամանակ | XVIII դ. |
Կերպարներ | Despina?, Don Alfonso?, Fiordiligi?, Dorabella?, Ferrando?, Guglielmo? և Q63676339? |
Ստեղծման տարեթիվ | 1790 |
Առաջնախաղի տարեթիվ | հունվարի 26, 1790[1] |
Առաջնախաղի վայր | Վիեննա, Burgtheater |
Կատալոգի համար | 588 |
Մասն է | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերանի ցանկ |
Հրատարակման տարեթիվ | 1791 և 1792 |
Così fan tutte Վիքիպահեստում |