![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/Americium_microscope.jpg/640px-Americium_microscope.jpg&w=640&q=50)
Ամերիցիում
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ամերիցիում (լատին․՝ Americium), քիմիական նշանը՝ Am (կարդացվում է «ամերիցիում»)։ Արհեստական ճանապարհով ստացված ռադիոակտիվ քիմիական տարր է՝ 95 ատոմային թվով։ Ակտինոիդ է։ Տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության 3B խմբում։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ամերիցիում/ Americium (Am), Am, 95 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 4, , | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 243,0614[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Rn] 5f7 7s2 | ||||
Ատոմի շառավիղ | 173 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 144 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e) 92 (+3e) 107 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,3 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Am←Am4+ -0,90 В Am←Am3+ -2,07 В Am←Am2+ -1,95 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 6, 5, 4, 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 0,0 (0,00)[փա՞ստ] կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1448 K (1176 °C, 2149 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 2880,15 K (2607 °C, 4725 °F) | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 25,1 կՋ/մոլ | ||||
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն | 575 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,85[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 20,8 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,468 c=11,24[3] | ||||
C/a հարաբերություն | 3,24 | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
95 | Ամերիցիում |
243,061 | |
5f77s2 |
Համեմատաբար երկարատև կյանք ունեցող նուկլիդներն են. 243Am (կիսատրոհման պարբերությունը՝ T1/2 = 7370 տարի), 242 mAm (T1/2 = 141 տարի) և 241Am (T1/2 = 432.1 տարի)։ Ամերիցիումի չգրգռված ատոմի արտաքին երեք շերտերի էլեկտրոնային կոնֆիգուրացիան 5s²p6d10f76s²p67s² է։
Միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ, ավելի շատ բնութագրական է +3-ը (վալենտականությունը՝ 3)։ Ամերիցիումի նեյտրալ ատոմի շառավիղը 0.174 նմ է, Am3+, Am4+, Am5+ և Am6+ իոնները՝ համապատասխանաբար 0.0962, 0.0888, 0.0860 և 0.0800 նմ։