![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Viaggio_al_signor_Usun_Hassan_re_di_Persia.jpg/640px-Viaggio_al_signor_Usun_Hassan_re_di_Persia.jpg&w=640&q=50)
Ամբրոջո Կոնտարինի
From Wikipedia, the free encyclopedia
Ամբրոջո Կոնտարինի (Contarini) (1429[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] - 1499[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][3]), Վենետիկի հանրապետության դիվանագետ և ճանապարհորդ։ 1474 թվականի փետրվարին ուղարկվել է Թավրիզ՝ ակկոյունլուների տիրակալ Ուզուն-Հասանի մոտ՝ Վենետիկի հետ Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու առաջարկությամբ։ 1474 թվականին անցել է Հայաստանով։ Թավրիզից վերադառնալիս այցելել է Մոսկվա (1475 թվականի սեպտեմբեր-1476 թվականի հունվար), ուր նրան ընդունել է Իվան III Վասիլևիչ ցարը։ 1487 թվականին Ամբրոջո Կոնտարինին հրատարակել է ուղեգրություն, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Պարսկաստանի, Անդրկովկասի, Ռուսաստանի, Լեհաստանի, Ղրիմի և Աստրախանի խանության մասին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Viaggio_al_signor_Usun_Hassan_re_di_Persia.jpg/640px-Viaggio_al_signor_Usun_Hassan_re_di_Persia.jpg)
Արագ փաստեր Ամբրոջո Կոնտարինի, Ծնվել է ...
Ամբրոջո Կոնտարինի | |
---|---|
Ծնվել է | 1429[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] |
Մահացել է | 1499[1][2][3][…] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ, ճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ |
![]() |
Փակել