![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Amaterasu_cave_crop.jpg/640px-Amaterasu_cave_crop.jpg&w=640&q=50)
Ամատերասու Օմիկամի
From Wikipedia, the free encyclopedia
Ամատերասու Օմիկամի (ճապ.՝ 天照大御神 «ամատերասու օմիկամի», «մեծ հարգված աստված, որը լուսավորում է երկինքը»), արևի աստվածուհին[1]։ Նա համաճապոնական սինտոյի պանթեոնի գլխավոր աստվածություններից մեկն է, ըստ սինտոիստական համոզմունքների, ճապոնական կայսերական տոհմի նախամայրն է։ Ենթադրվում է, որ առաջին կայսրը՝ Ձիմուն, եղել է նրա ծոռի թոռը։ Նա նաև համարվում Տակամաղահարայի Երկնային դաշտերի տիրուհին (ճապ.՝ 高天原)։ Ըստ լեգենդի Սյոմու կայսրը Տոդայձիի արևելյան հսկա տաճարում և բուդդա Վայրոչանայի հսկայական արձանի մոտ։ Երբ նա 7-8-րդ դարերում ապրող հրաշագործ Գյոտիի միջոցով օգնություն է խնդրում Ամատերասուից, աստվածուհին նրան պատասխանում է, որ հենց ինքն է բուդդա Վայրոչանան։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այս լեգենդը հայտնվել է նկարագրված է իրադարձությունների ժամանակաշրջանից զգալիորեն ավելի ուշ, քանի որ առաջին հիշատակումները վերագրվում են 13-րդ դարի երկրորդ կեսին[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Amaterasu_cave_crop.jpg/640px-Amaterasu_cave_crop.jpg)
Ամատերասուն համարվում է բրիձի մշակման, մետաքս և ջուլհակ ստանալու տեխնոլոգիաների հայնտնագործողը։