From Wikipedia, the free encyclopedia
«Ամադեուս» (անգլ.՝ Amadeus), ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից 1984 թվականին նկարահանված կինոնկար[18]՝ ըստ Փիթեր Շեֆերի նույնանուն պիեսի։ Արժանացել է 8 Օսկար կինոմրցանակի, այդ թվում Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում։ Ֆիլմի հիմքում դրված է երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունը։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընտրված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի շարքում դասվել է 53-րդ տեղում։
Ամադեուս անգլ.՝ Amadeus | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2] Չեխոսլովակիա |
Ժանր | կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա[3][4][5][…], ֆլեշբեք ֆիլմ և զգեստավորված դրամա |
Հիմք | Ամադեուս |
Թվական | 1984, հոկտեմբերի 26, 1984[6], հուլիսի 19, 2013[7], սեպտեմբերի 6, 1984[8], սեպտեմբերի 12, 1984[8] և սեպտեմբերի 19, 1984[8] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Միլոշ Ֆորման[9] |
Պրոդյուսեր | Սոլ Զենց և Մայքլ Հաուսման |
Սցենարի հեղինակ | Պիտեր Շաֆեր |
Դերակատարներ | Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ[9][10][11][…], Թոմ Հալս[9][10][4][…], Էլիզաբեթ Բերիջ[10][11][12][…], Սայմոն Քելոու[10][11][13][…], Ռոյ Դոթրիս[10][11][14], Քրիստին Էբերսոուլ[10][11][14] և Ջեֆրի Ջոնս[9][10][11][…] |
Օպերատոր | Միրոսլավ Օնդրժիչեկ |
Երաժշտություն | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Անտոնիո Սալիերի |
Մոնտաժ | Մայքլ Չանդլեր |
Պատմվածքի վայր | Վիեննա |
Նկարահանման վայր | Ավստրիա, Վիեննա, Praha?, Հաշմանդամների տուն[15], Վալենշտայնի պալատ[15], St. Giles' Church?[15], Valdštejnská zahrada?[15] և Դասային թատրոն[15] |
Կինոընկերություն | Orion Pictures |
Տևողություն | 161 րոպե և 160 րոպե |
Բյուջե | 18 000 000 $[16] |
Շահույթ | 90 000 000 $ և 51 973 029 $[17] |
Դերասան | Դեր |
---|---|
Ֆ. Մյուրեյ Աբրահամ | Անտոնիո Սալիերի |
Թոմ Հալս | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Էլիզաբեթ Բերիջ | Կոնստանցիա Մոցարտ |
Ռոյ Դոթրիս | Լեոպոլդ Մոցարտ |
Սայմոն Քելոու | Էմանուել Շիկանեդեր |
Ջեֆրի Ջոնս | Ջոզեֆ II |
Քրիսթին Էբերսոուլ | Կատերինա Կավալիերի |
Չարլզ Քեյ | Կոմս Օրսինի Ռոզենբերգ |
Քենի Բեյքեր | «Դոն Ժուանի» նմանակման թզուկը |
Քարել Ֆիալա | Դոն Ժուան «Դոն Ժուան»-ում |
Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com կայքում:
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում 1985 թվականի մարտի 25-ին Լոս Անջելեսում։ Ավարտին տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակը շնորհելու համար բեմ բարձրացավ ծերունազարդ Լոուրենս Օլիվյեն. նա այնքան հուզված էր, որ թեկնածուներին հայտարարելու փոխարեն ուղղակի կարդաց՝ «Ամադեուսն է»։ Դրանից հետո բեմ բարձրացավ ֆիլմի պրոդյուսեր Սաուլ Զեյնցը, որն իր շնորհակալական խոսքում չմոռացավ հիշատակել մյուս թեկնածուներին՝ «Մահվան դաշտեր», «Զինվորի պատմություն», «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» և «Տեղեր սրտում»։
Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 8 «Օսկար» մրցանակի, 4 BAFTA մրցանակի, 4 «Ոսկե գլոբուս» մրցանակի և մի քանի այլ հեղինակավոր պարգևների։
Ստորև թվարկված են ֆիլմի հիմնական պրեմիերաները։ Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.