![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/SagittaCC.jpg/640px-SagittaCC.jpg&w=640&q=50)
Աղեղ (համաստեղություն)
From Wikipedia, the free encyclopedia
Աղեղ, փոքր համաստեղություն, գտնվում է Աղվես համաստեղության հարավում և Արծիվ համաստեղության հյուսիսում[2]։ Այն 2-րդ դարում Պտղոմեոսի նշած 48 համաստեղություններից է և համարվում է ժամանակակից 88 համաստեղություններից։ Աղեղը երկնքի 3-րդ ամենափոքր համաստեղությունն է[2] (միայն Փոքր ձին և Հարավային Խաչն են ավելի փոքր)։ Համաստեղությունը երևում է Երկրի ամեն վայրից, բացի Անտարկտիկ շրջանից։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղեղ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Լատիներեն անվանում, Հապավում ...
Համաստեղություն | |
![]() Աղեղի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Sagitta |
---|---|
Հապավում | Sge |
Հակում | +18.66 |
Մակերես | 80 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 4 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 19 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 1 |
Պայծառ աստղեր | 0 |
Մոտակա աստղեր | 0 |
Ամենապայծառ աստղ | γ Sge (3.47մ) |
Ամենամոտիկ աստղ | 15 Sge (57.7 լտ) |
Հարևան համաստեղությունները | Աղվես Վահագն Արծիվ Դելֆին |
Անվանված է | Նետ |
![]() | |
![]() | |
Տեսանելի է +90° և −70°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է օգոստոս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Փակել
Աղեղ համաստեղությունում է գտնվում M-71 գնդային աստղաբույլը[3]։