From Wikipedia, the free encyclopedia
Վահագն (լատին․՝ Hercules), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում։ Երկնքում զբաղեցնում է 1225,1 մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 235 աստղ։ Տեսանելի է Ռուսաստանի ամբողջ տարածքում։ Ուսումնասիրությունների համար ամենանպատակահարմար ամիսը հունիսն է։
Համաստեղություն | |
Վահագնի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Hercules |
---|---|
Հապավում | Her |
Խորհրդանիշ | Վահագն |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Մակերես | 1225 քառակուսի աստիճան[1] |
Ամենապայծառ աստղ |
|
Ասուպային հոսքեր | Տաու Վահագնիդներ |
Հարևան համաստեղությունները | |
Անվանված է | Հերակլես |
Տեսանելի է +90° և −38°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Թիթեռ աստերիզմը, որը պայմանավորում է համաստեղության ընդհանուր տեսքը, ներառում է ε, δ, β (Կորնեֆերոս), π, η, ζ աստղերը։
Ծայրանկյուն քար աստերիզմը՝ Թիթեռ աստերիզմի «հյուսիսային թևը», ներառում է ε, π, η և ζ աստղերը։ Անվանումը վերցված է Ավետարանակին առակից։
Վահագնի համաստեղությունում է գտնվում արեգակնային ապեկսի կետը։
Ի սկզբանե համաստեղությունն անձնավորված չէր և պարզապես կոչվում էր «Ծնկաթեք»։ Ներառված էր Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում այդ անվան տակ։ Նույնիսկ Արատոսի մոտ «Իրություններ» (մեր թվարկությունից առաջ III դար) աշխատությունում արդեն ասվում էր. «Սա մոտ է խիստ տանջված տղամարդու կերպարի։ Բայց մեզ հայտնի չէ ո՛չ անունը, ո՛չ տառապանքների պատճառը» (Արատոս, «Իրություն», 65)։ Սակայն արդեն մեր թվարկությունից առաջ V դարից հույները սկսում են այս համաստեղությունն անվանել «Հերակլես»։ Վերջինս Հին հունական հերոս է, Ալկամենի ու Զևսի որդին։ Հայտնի է տարբեր մարտերում իր գործած սխրանքներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.