Ալտեր
From Wikipedia, the free encyclopedia
Ալտեր (հոլ.՝ Aalter), քաղաք և համայնք Բելգիայում, Արևելյան Ֆլանդրիա նահանգում։ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր բնակչությունը կազմել է 18887 մարդ։ Ընդհանուր տարածքը 81,92 կմ քառ․ է, բնակչության խտությունը` 231 մարդ/կմ քառ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ալտեր | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Մակերես | 119,85 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
Բնակչություն | ▲29 340 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 09 | ||||
Փոստային դասիչ | 9880[2] և 9881[2] | ||||
Պաշտոնական կայք | aalter.be(նիդեր.) | ||||
| |||||
Գտնվում է Բրյուգգե և Գենտ քաղաքների միջև, A10 ավտոմայրուղու կողքին, որը կապում է Օստենդե քաղաքը Գենտի և Բրյուսելի հետ։
Ալտերի քաղաքապետը (2011 թվականի դեկտեմբերի դրությամբ) Պիտեր Դե Կրեմն է՝ 2007 թվականի դեկտեմբերի 21-ից համատեղելով Բելգիայի դաշնային կառավարության պաշտպանության նախարարի պաշտոնի հետ։ Դե Կրեմը առաջին անգամ ընտրվել է Ալտերի քաղաքապետը 1994 թվականին, այնուհետև վերընտրվել է 2000 և 2006 թվականներին[3]։ Մինչև նա 1959 թվականից ի վեր Ալտերի քաղաքապետը եղել է նրա հայրը` Յան դե Կրեմը։ Դե Կրեմի ընտանիքի դերի հետ կապված Ալտերի քաղաքապետարանի շենքը առօրյա գործածության մեջ անվանում են Կրեմլ (հոլ.՝ Kremlin)։