![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Alpaca_%252831562329701%2529.jpg/640px-Alpaca_%252831562329701%2529.jpg&w=640&q=50)
Ալպակա
From Wikipedia, the free encyclopedia
Ալպակա[1] (լատին․՝ Vicugna pacos), ընտանի կոշտուկոտանի կենդանի, առաջացել է վիկունիայից (վիգոնից)։ Բուծվում է Հարավային Ամերիկայի բարձր լեռնային գոտիներում (Անդեր)։ Ներկայումս այնտեղ բնակվում է մոտ երեք միլիոն ալպակա, որոնց մեծ մասը բնակվում է Պերուում։ Ալպականերին բուծում են բրդի խուզման համար, որից տաք և փափուկ վերմակներ, շալեր և հագուստներ են պատրաստում, իսկ մորթուց՝ տան համար իրեր։
Ալպակա | |
![]() Ալպակա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Camelidae |
Ցեղ | Vicugna |
Տեսակ | Ալպակա (V. pacos) |
Միջազգային անվանում | |
Vicugna pacos |
Ալպակայի բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը, նրանց քաշը մոտ 70 կիլոգրամ է[2] և ունեն փափուկ և երկար բուրդ (կողքերի բրդի երկարությունը հասնում է 15-20 սանտիմետրի)։ Նրանք ապրում են Անդերում՝ 3500-5000 մետր բարձրության վրա[3], Էկվադորի, Հարավային Պերուի, Հյուսիսային Չիլիի և Արևմտյան Բոլիվիայի տարածքում։