![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Estimated-paf-in-2020-attributable-to-alcohol-drinking-both-sexes.png/640px-Estimated-paf-in-2020-attributable-to-alcohol-drinking-both-sexes.png&w=640&q=50)
Ալկոհոլ և քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Ալկոհոլն առաջացնում է կերակրափողի, լյարդի, կրծքագեղձի, հաստ աղիքի, բերանի խոռոչի, ուղիղ աղիքի, ըմպանի և ձայնալարերի քաղցկեղ․ կարող է նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման պատճառ լինել։ Ցանկացած քանակի ալկոհոլի ընդունումը կարող է քաղցկեղ առաջացնել[2][3]։ Որքան շատ է ալկոհոլի քանակը, այնքան ավելի բարձր է ռիսկը[4]։ 1988 թվականին ալկոհոլային խմիչքները Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (անգլ․՝ International Agency for Research on Cancer (IARC)) կողմից դասակարգվել են որպես Խումբ 1 քաղկեղածիններ[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/%D4%B1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B0%D5%B8%D5%AC_%D6%87_%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D5%AF%D5%A5%D5%B2.jpg/640px-%D4%B1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B0%D5%B8%D5%AC_%D6%87_%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D5%AF%D5%A5%D5%B2.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Estimated-paf-in-2020-attributable-to-alcohol-drinking-both-sexes.png/640px-Estimated-paf-in-2020-attributable-to-alcohol-drinking-both-sexes.png)
Աշխարհում քաղցկեղի բոլոր դեպքերի 3,6%-ը և քաղցկեղից մահացության 3,5%-ը վերագրվում են ալկոհոլի ընդունմանը (ավելի կոնկրետ՝ էթանոլի նյութափոխանակային արգասիք ացետալդեհիդի)[5]։ 2020 թվականին քաղցկեղի 740,000 նոր դեպք է գրանցվել ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված․ կամ կարելի է ասել, որ 2020 թվականին գրանցված քաղցկեղի բոլոր դեպքերի 4,1%-ը վերագրվում են ալկոհոլ խմելուն[2][3]։
Հայտնի է ալկոհոլի քաղկեղածին երեք հիմնական մեխանիզմ․
1․ ԴՆԹ մեթիլացում[5]
2․ Օքսիդատիվ սթրես
3․ Հորմոնալ փոփոխություն
ինչպես նաև որպես երկրորդային մեխանիզմներ՝ լյարդի ցիռոզ, միկրոբիոմի դիսբիոզ, իմունային համակարգի թուլացած գործառույթ, ռետինոիդ նյութափոխանակություն, բորբոքման բարձր ցուցանիշներ, 1-ածխածին նյութափոխանակություն և ֆոլաթթվի ներծծման խանգարումներ[6]։
Ալկոհոլի չարաշահումը՝ տղամարդկանց պարագայում շաբաթում 15 կամ ավելի անգամ ալկոհոլ օգտագործելը, իսկ կանանց պարագայում՝ 8 կամ ավելի, ամենաշատն են նպաստում քաղցկեղի զարգացմանը։ Ալկոհոլով պայմանավորված քաղցկեղի դեպքերի հարաբերությունը տղամարդկանց և կանանց համար 3:1 է. սա հատկապես վերաբերում է կերակրափողի և լյարդի քաղցկեղներին[3]։
Որոշ ազգեր ներմուծել են նախազգուշացնող հաղորդագրություններ պարունակող հատուկ փաթեթավորումներ ալկոհոլային խմիչքների համար, որոնք տեղեկացնում են սպառողներին ալկոհոլի և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև կապի մասին։ Ալկոհոլի արդյունաբերությունն, այնուամենայնիվ, ակտիվորեն փորձել է ապակողմնորոշել հասարակությանը ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված քաղցկեղի ռիսկի մասին՝ պայքարելով հեռացնել նախազգուշացնող պիտակներ փաքցնելու մասին օրենքը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Alcohol_by_Country.png/640px-Alcohol_by_Country.png)