From Wikipedia, the free encyclopedia
Ալի Աքբար Խան (անգլ.՝ Ali Akbar Khan, բենգալերեն՝ আলী আকবর খাঁ, ապրիլի 14, 1922[1][2], Brahmanbaria, Chattogram Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - հունիսի 18, 2009[4][1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Արևմուտքում հնդկական դասական երաժշտությունը ժողովրդականացնող հնդիկ երաժիշտ և կոմպոզիտոր, Կալիֆոռնիայի Սանտա-Կրուս համալսարանի երաժշտության վաստակավոր պրոֆեսոր, որը հայտնի է որպես հինդի-ուրդու դասական ոճով սարոդ նվագող։ Հայտնի է դարձել ոչ միայն որպես երաժշտություն կատարող, այլ նաև որպես ուսուցիչ։ 1967 թվականին Կալկաթայում հիմնել է Ալի Աքբարի երաժշտական քոլեջը, որը ներկայումս գտնվում է Սան Ռաֆելում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) և Շվեյցարիայի Բազել քաղաքում ունի մասնաճյուղ։ Խանը գրել է մի քանի ռագ և բազմաթիվ կինոֆիլմերի երաժշտություններ[6]։
Ալի Աքբար Խան բենգալերեն՝ আলী আকবর খান | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1922[1][2] |
Ծննդավայր | Brahmanbaria, Chattogram Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] |
Մահացել է | հունիսի 18, 2009[4][1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Պակիստան և Բանգլադեշ |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Ծնողներ | հայր՝ Allauddin Khan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Aashish Khan? |
Ali Akbar Khan Վիքիպահեստում |
Ալի Աքբարը երաժշտություն սովորել է իր հորից՝ Ալաուդին Խանից։ Առաջին անգամ ԱՄՆ է գնացել 1955 թվականին ջութակահար Եհուդի Մենուհինի հրավերով, իսկ ավելի ուշ բնակություն է հաստատել Կալիֆոռնիայում։ Հինգ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ 1989 թվականին դարձել է «Պադմա Վիբհուշան» շքանշանի՝ Հնդկաստանի քաղաքացիական երկրորդ կարևորագույն մրցանակի դափնեկիր[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.