հայ երաժշտության ուսուցիչ, դիրիժոր, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Ալիսիա Թերզյան (հուլիսի 1, 1934[1], Կորդովա, Արգենտինա[2]), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, հասարակական գործիչ, երաժշտագետ, դասախոս, Encuentros Group համույթի գեղարվեստական ղեկավար։
Ալիսիա Թերզյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1934[1] (90 տարեկան) Կորդովա, Արգենտինա[2] |
Երկիր | Արգենտինա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դիրիժոր |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Սուրբ Ղազար կղզի եւ Արժանթինի ազգային երաժշտանոցը |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի եւ Արժանթինի ազգային երաժշտանոցը (1954) և Սուրբ Ղազար կղզի |
Պարգևներ | |
Կայք | aliciaterzianscores.wordpress.com |
Ալիսա Թերզյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 1-ին, Արգենտինայի Կորդովա քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի ազգային կոնսերվատորիայի դաշնամուրի և 1959 թվականին ստեղծագործության բաժինները։ Ուսումնասիրությունը շարունակել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, կոմպոզիցիայի դասեր է առել Ալբերտո Ջինասթերիայից։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ միջնադարյան հոգևոր երգարվեստը՝ Տեր հայր Լեոնսիո Դայանի ղեկավարությամբ[3]։ «Grupo Encuentros» ժամանակակից երաժշտության համույթի հիմնադիր-ղեկավար, նախագահում է Argentine Music Council-ը։ Գրել է սիմֆոնիա, ջութակի և Նվագախմբի կոնցերտ, «Ատմոսֆերներ» դաշնամուրի զուգանվագ, կամերային անսամբլային գործեր, սոնետներ ձայնի և դաշնամուրի համար և այլն[4][5]։
1972 թվականից բազմիցս հանդես է եկել Երևանում[6]։ Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Արգենտինայի կոմպոզիտորների միության քարտուղար, Հարավային Ամերիկայի ժամանակակից երաժշտության ընկերության նախագահ, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հայ երաժշտական գործադրություն ընկերության հիմնադիր։ Դասախոսություններ է ունեցել Եյլի համալսարանում (ԱՄՆ), Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեծ դահլիճում, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք համալսարաններում։ Թերզյանը հանդես է եկել տարբեր հանձնաժողովներում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամ, Լոնդոնի, Զագրեբի փառատոներ, Զալցբուրգի «Aspekte» փառատոն, Գրենոբլի սիմֆոնիկ նվագախումբ, Բուենոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարան, «Banco Mayo» հիմնադրամ, «Radio France» և այլն։ Եղել է Արգենտինայի Երաժշտության խորհրդի (CAMU) նախագահը, Երաժշտության միջազգային խորհրդի (CIM, 1990-1993) փոխնախագահը, Երեք Ամերիկաների երաժշտության խորհրդի գլխավոր քարտուղարը (COMTA)[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.