հայ ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Նորայրի Սիսակյան (ռուս.՝ Алексей Норайрович Сисакян, հոկտեմբերի 14, 1944[1], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 1, 2010[1], Լարնակա, Կիպրոս), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր` (1986): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան (2005), ՌԳԱ թղթակից (2006) անդամ։
Ալեքսեյ Նորայրի Սիսակյան Алексей Сисакян | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1944[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 1, 2010[1] (65 տարեկան) Լարնակա, Կիպրոս |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՄՀՄԻ |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Բոգոլյուբով |
Պարգևներ | |
Հայր | Նորայր Սիսակյան |
Կենսաֆիզիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկի` Նորայր Սիսակյանի որդին է, ֆիզիկական գիտությունների դոկտոր Իոսիֆ Սիսակյանի եղբայրը։
1968 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատել է միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայում՝ Ն․ Ն․ Բոգո Աուբովի ղեկավարությամբ։ 1979-1989 թթ. այդ ինստիտուտի գլխավոր գիտնական քարտուղար, 1989-2005 թթ.` փոխտնօրեն, 2006-2010 թթ.` տնօրեն։ 1985 թվականից, միաժամանակ՝ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն, 1982 թվականից Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտի տարրական մասնիկների ֆիզիկայի ամբիոնի գիտական ղեկավար։
Ալեքսեյ Սիսակյանը եղել է Ռուսաստանի ճարտարագիտական (1992), ՌԴ բնական (1994), Եվրոպական (Բրյուսել, 2003) Գիտությունների ակադեմիաների անդամ, Միջուկային Հետազոտությունների Միավորված Ինստիտուտի (ՄՀՄԻ) գիտական խորհրդի մասնիկների և դաշտերի հանձնաժողովի, Ապագա արագացուցիչների եվրոպական կոմիտեի անդամ, ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնի նախագահ, Բնության, հասարակության և մարդու «Դուբնա» միջազգային համալսարանի փոխնախագահ և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, «Տարրական մասնիկների և ատոմային միջուկների ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ։ Տվերի պետական համալսարանի, ԵՊՀ (2005) պատվավոր դոկտոր, Աշտարակ քաղաքի պատվավոր քաղաքացի (2005)[2][3]։
Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի միջուկային ֆիզիկայի տեսական խնդիրներին, տարրական մասնիկների ֆիզիկային, դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդներին ու հավասարումներին, ոչ տրիվիալ երկրաչափությամբ, համաչափությամբ և տոպոլոգիայով քվանտային համակարգերի հիմնախնդիրներին։ Ուսումնասիրել և զարգացրել է դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդները, հետազոտել տարրական մասնիկների բազմակի ծնման մեխանիզմները և հադրոնների փոխազդեցության մոդելները բարձր էներգիաների դեպքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.