Ալեքսանդր II-ի հուշարձան (Շախտի)
Ալեքսանդր II-ի հուշարձանը Շախտիում From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր II-ի հուշարձանը Շախտիում From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր II-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру II), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Հասցեն` Շևչենկոյի փողոցի և Պուշկինի պողոտայի խաչմերուկ։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ալեքսանդր II-ի հուշարձանի լուսանկարներ | |
Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի հուշարձանը բացվել է 2015 թվականի ապրիլի 29-ին` Շախտիում՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանի սպասարկման ոլորտի և ձեռնարկատիրության ինստիտուտի (մասնաճյուղի) գլխավոր մասնաշենքի առաջ։ Հուշարձանը կառուցվել է կամավոր նվիրատվություններով։ Բացելու իրավունքը տրվել է Ռոմանովների տան ներկայացուցչին` Ալեքսանդր III կայսեր թոռան թոռ, մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնայի ծոռ Պավել Էդուարդովիչ Կուլիկովսկի-Ռոմանովին և Շախտիի Յ. Պ. Բակլանովի կադետական կազակական կորպուսի սան Կիրիլ Պովեչերովին։
Պատվանդանը պատրաստված է մուգ գրանիտից, իսկ Ալեքսանդր II-ի քանդակը` բրոնզից։ Հուշարձանի բարձրությունը 5,7 մետր է, որից 2,4 մետրը Ալեքսանդր II-ի քանդակն է։ Հուշարձանը նայում է դեպի Պուշկինի պողոտա։ Դիմային կողմում ոսկեգույն տառերով մակագրված է.
Ալեքսանդր II։ Ազատարար թագավոր։ |
Հետնամասում կայսրի մասին համառոտ կենսագրական տեղեկանք է.
«Ալեքսանդր II կայսրը 1861 թվականին չեղյալ է հայտարարել ճորտատիրությունը և միլիոնավոր գյուղացիների ազատել բազմադարյա ստրկությունից։ Անցկացրել է ռազմական և դատական բարեփոխումներ, ներմուծել է տեղական ինքնակառավարման համակարգ, քաղաքային դումաներ և տեղական վարչություններ։ Ավարտել է բազմամյա Կովկասյան պատերազմը։ Սլավոնական ժողովուրդներին ազատագրել է օսմանյան լծից։ Զոհվել է 1881 թվականի մարտի 1-ին ահաբեկչությունից։ Ի հիշատակ այդ իրադարձության 1883 թվականին Ալեքսանդր III-ի հրամանագրով Գրուշևսկու հանքարդյունաբերության բնակավայրին տրվել է քաղաքի կարգավիճակ և Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի անվանումը»։ |
Հուշարձանը տեղադրվել է Շախտի քաղաքի պատմական խորհրդի նախաձեռնությամբ։ Քանդակագործն է Յուրի Ալեքսեևիչ Լևոչկինը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.