հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր (Սաշա) Հարությունի (Արտեմի) Շահսուվարյան, (1888, Ելիզավետպոլ - 1938), բոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ (1907)։
Ալեքսանդր Շահսուվարյան | |
---|---|
Ծնվել է | 1888[1] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] և Դորպատի կայսերական համալսարան (1915)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական, կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1910), սովորել Դորպատի (Տարտու) համալսարանում (1912-1915)։
Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է Ներսիսյան դպրոցում սովորելիս, Դորպատում ընտրվել է ՌՍԴԲԿ ընդհատակյա ուսանողական կոմիտեի անդամ։ 1915 թվականին վերադարձել է Ելիզավետպոլ և կատարել հեղափոխական աշխատանք։ 1915-1917 թվականներին կուսակցական-կազմակերպչական գործունեություն է ծավալել բանակում (Հյուսիսային Իրան)։ Դիլմանում ընտրվել է զինվորների դեպուտատների սովետի նախագահ։ 1917-1921 թվականներին գործել է Թիֆլիսում, ընտրվել ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի Նախագահության անդամ և քարտուղար, ՎԿ(բ) կ ընդհատակյա Կենտկոմի անդամ, ապա՝ ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի անդամության թեկնածու։ Երեք անգամ ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի, Քութայիսի և Բաթումի բանտերում։ Վրաստանում խորհրդային ռեժիմ հաստատվելուց հետո նշանակվել է Թիֆլիսի Հավլաբար, Մեյդանի և Նավթլուղ շրջանների հեղկոմի նախագահ։ 1922 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1922-1923 թվականներին Շահսուվարյանն եղել է ՀԿ(բ) կ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1924-1928 թվականներին՝ ՀԿ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ 1929-1931 թվականներին՝ Անդրֆեդերացիայի աշխատանքի ժողկոմի տեղակալ, 1931-1934 թվականներին՝ ՀԽՍՀ բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ։ 1935 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1937 թվականին միաժամանակ ընտրվել է Երևանի քաղաքային սովետի նախագահ։ Եղել է ՎԿ(բ) կ և ՀԿ(բ)կ ԿԿ-ների Նախագահության, ՀԽՍՀ և ԱՍՖՍՀ Կենտգործկոմների անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.