Ալեքսանդր Միքայելյանց Արղության - Երկայնաբազուկ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Միքայելի Արղության-Երկայնաբազուկ (դեկտեմբերի 13, 1860(1860-12-13)), հայազգի պետական գործիչ, հրապարակախոս, Թիֆլիսի քաղաքագլուխ, Արղության-Երկայնաբազուկներ տոհմի ներկայացուցիչ[1]։
Ալեքսանդր Միքայելի Արղության - Երկայնաբազուկ | ||
| ||
---|---|---|
1902 - | ||
Նախորդող | Գևորգ Գրիգորյան Եվանգուլյանց | |
Հաջորդող | Քրիստափոր Վերմիշյան | |
Կրթություն՝ | Թիֆլիսի ռեալական ուսումնարան | |
Մասնագիտություն՝ | Գյուղատնտեսություն | |
Ազգություն | Հայ | |
Ծննդյան օր | 1860 | |
Դինաստիա | Արղության-Երկայնաբազուկներ | |
Զավակներ | Լյուսյա Արգուտինսկայա |
Ալեքսանդր Միքայելյանը նախնական կրթությունը ստացել է նախ Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, ապա ՝ շարունակել Մոսկվայում։ Մասնագիտացել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում[1]։
Ուսումը ավարտելուց հետո կատարել է տարբեր տեսակի պետական հանձնարարականներ։ Մասնավորապես, նրան է հանձնարարվել Հարավային Կովկասի գյուղական կյանքի տնտեսական հետազոտություններ կատարելը։ Հարավային Կովկասի երկաթուղիների վարչության հանձնարարությամբ ուսումնասիրել և կազմել է Բորչալուի գավառի 25-ամյա գործունեության տեղեկագիրը[1]։
Թղթակցել է տարբեր ռուսալեզու թերթերի[2]։ Առանձին աշխատությամբ հրատարակել է Բորչալու գավառի տնտեսական խնդիրների վերլուծությանը նվիրված ուսումնասիրություն[3]։ Մամուլում հանդես է եկել ուշագրավ հրապարակումներով[4][1]։
1896 թվականի նոյեմբերի 11-ին Ա.Միքայելյանը ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ[5]։ 1899 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած Թիֆլիսի փոխքաղաքագլխի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել՝ մրցակցելով Մ.Ս.Շեստակովի, Ե.Ե.Խոսրովյանի և Վ.Մ.Չերքեզովի հետ։ Փոխքաղաքագլուխ է ընտրվել Մ.Ս.Շեստակովը[6]։ 1901 թվականի հունվարի 8-ին կրկին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ, սակայն նահանգապետի կողմից չհաստատվելու պատճառով 1901 թվականի փետրվարի 24-ին դուրս է մնացել ոչ միայն անդամությունից[7], այլև փոխքաղաքագլխի պաշտոնից, որը ստանձնել էր 1900 թվականի փետրվարի 21-ից[7]։ Քաղաքային վարչության և խորհրդի անդամության ժամանակ նրա վերահսկողության ներքո են եղել քաղաքի կրթության, առողջապահության և բարեգործության ոլորտները[1][2]։
1902 թվականի դեկտեմբերի 16-ին Ալեքսանդր Արղության-Երկայնաբազուկը ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ, սակայն նահանգային իշխանության կողմից չհաստատվելու պատճառով չի պաշտոնավարել[8]։ Նրա ընտրության չհաստատվելը բացասական է ընդունվում քաղաքի հասարակության կողմի, քանի որ ժողովուրդը տեսել էր քաղաքի համար նրա կատարած աշխատանքը[1]։
1907 թվականի դեկտեմբերի 3-ին կրկին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ[2]։ 1910 թվականին քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանի բացակայության ժամանակ Արղության-Երկայնաբազուկը ստանձնել է վարչության շինարարական բաժնի ղեկավարությունը[1][9]։
Արղության-Երկայնաբազուկը երկրորդ անգամ փոխքաղաքագլուխ է ընտրվել 1911 թվականի փետրվարի 28-ին[10]։ 1916 թվականին Թիֆլիսի խորհրդի մայիսի 31-ի նիստի ժամանակ հերթական անգամ ընտրվել է քաղաքային վարչության անդամ 4 տարի ժամկետով[1][11]։
Ալեքսանդր Միքայելյան Արղության-Երկայնաբազուկը Թիֆլիսում բնակվում էր Ալեքսանդրովյան փողոցի N32 տանը[1][12][13]։