Ալեքսանդր Կարպինսկի
From Wikipedia, the free encyclopedia
Կարպինսկի Ալեքսանդր Պետրովիչ (դեկտեմբերի 26 1846 (հունվարի 7 1847)[1], Կրասնոտուրյինսկ, Verkhotursky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1936(1936-07-15)[2][3], Ուդելնայա (քաղաքատիպ ավան, Ռամենսկի շրջան), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային երկրաբան, հասարակական գործիչ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպինսկի (այլ կիրառումներ)
1866 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը։ 1877-1896 թվականներին՝ նույն ինստիտուտում պրոֆեսոր։ Ակտիվորեն մասնակցել է երկրաբանական կոմիտեի կազմակերպմանը (1882), աշխատել որպես ավագ երկրաբան, տնօրեն (1885-1903) և պատվավոր տնօրեն (1903-1929)։ 1917 թվականին Կարպինսկին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ նախագահ և մեծ դեր խաղացել ԳԱ վերակառուցման ու երկրի արտադրողական ուժերի ուսումնասիրության հարցում։ Կազմել է Ուրալի և ՍՍՀՄ եվրոպական մասի երկրաբանական քարտեզները։ 1900 թվականին, Փարիզում, 8-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսում հանդես է եկել ապարների դասակարգման և անվանակոչման սկզբունքների մասին զեկուցումով։ 1899-1936 թվականներին եղել է Համամիութենական միներալոգիական ընկերության նախագահ։ ՍՍՀՄ ԳԱ 1946 թվականին սահմանել է Կարպինսկու անվան մրցանակ և ոսկե մեդալ երկրաբանության բնագավառի ակնառու աշխատությունների համար։ Կարպինսկու անվամբ են կոչվում քաղաք Սվերդլովսկի մարզում, Պարամուշիր կղզու (Կուրիլյան կղզիներ) հրաբուխը, ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի երկրաբանական թանգարանը։ Թաղվել է Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ։