ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Անտոնյուկ (ռուս.՝ Антонюк, Александр Михайлович, մայիսի 23, 1989[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, «Միլսամի» ակումբի հարձակվող։
Քիշնևի պատանի ֆուտբոլիստների պատրաստման «Զիմբրու» կենտրոնի սան է։ 2007 թվականից սկսել է ներգրավվել ակումբի հիմնական կազմում։ 2007 թվականի օգոստոսին տեղափոխվել է կազանյան «Ռուբին» ֆուտբոլային ակումբ[2]։
2010 թվականի օգոստոսի 22-ին դեբյուտն է նշել հիմնական կազմում` մասնակցելով «Սատուրն» ակումբի դեմ տնային խաղին` փոխարինման դուրս գալով խաղի 81-րդ րոպեին։ «Ռուբինը» հաղթել է 2:0 հաշվով[3]։
2012 թվականի փետրվարին վարձավճարի հիմունքներով տեղափոխվել է «Կամազ» ֆուտբոլային ակումբ[4][5]։
Եղբայրը` Մաքսիմը, նույնպես ֆուտբոլիստ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.