Ալբորզ
From Wikipedia, the free encyclopedia
Ալբորզ օսթան (պարս.՝ استان البرز, Օսթան-է Ալբորզ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, արևելքից սահմանակից է Թեհրան, հարավից` Մարքազի, արևմուտքից` Ղազվին, հյուսիսից` Մազանդարան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 5833 կմ², բնակչությունը՝ ▲2 712 400 մարդ (2016)[1]։ Տարածքով Ալբորզը Իրանի ամենափոքր օսթանն է։ Մայրաքաղաքը Քարաջ քաղաքն է։
Արագ փաստեր Ալբորզ օսթանպարս.՝ استان البرز, Երկիր ...
Ալբորզ օսթան պարս.՝ استان البرز | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Քարաջ |
Բնակչություն | ▲2 712 400 մարդ (2016)[1] |
Տարածք | 5833 կմ² |
Սահմանակցում է | Մազանդարան, Թեհրանի նահանգ, Ղազվինի նահանգ և Կենտրոնական նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30, UTC+4:30 և IRDT? |
ISO 3166-2 կոդ | IR-30 |
Փակել
Օսթանը ձևավորվել է 2010 թվականին՝ Թեհրան օսթանի հյուսիս-արևմտյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թեհրանը։