![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/%25DA%2586%25D9%2586%25D8%25A7%25D8%25B3_%25D8%25A7%25D8%25B2_%25D9%2586%25D9%2585%25D8%25A7%25DB%258C_%25D8%25A8%25D8%25A7%25D9%2585_%25D8%25B1%25D9%2588%25D8%25B3%25D8%25AA%25D8%25A7.jpg/640px-%25DA%2586%25D9%2586%25D8%25A7%25D8%25B3_%25D8%25A7%25D8%25B2_%25D9%2586%25D9%2585%25D8%25A7%25DB%258C_%25D8%25A8%25D8%25A7%25D9%2585_%25D8%25B1%25D9%2588%25D8%25B3%25D8%25AA%25D8%25A7.jpg&w=640&q=50)
Կենտրոնական նահանգ (Իրան)
From Wikipedia, the free encyclopedia
Մարքազի օսթան (պարս.՝ استان مرکزی` Օսթան-է Մարքազի) օսթան (նահանգ) ժամանակակից Իրանում։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, արևելքից սահմանակից է Թեհրան և Ղոմ, հարավ-արևելքից` Սպահան, հարավ-արևմուտքից Լոռեսթան, արևմուտքից` Համադան, հյուսիս-արևմուտքից` Ղազվին, հյուսիս-արևելքից` Ալբորզ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 29 127 կմ², բնակչությունը՝ ▲1 429 475 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Արաք քաղաքն է։
Արագ փաստեր Մարքազի օսթանպարս.՝ استان مرکزی, Երկիր ...
Մարքազի օսթան պարս.՝ استان مرکزی | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Արաք |
Բնակչություն | ▲1 429 475 մարդ (2016)[1] |
Տարածք | 29 127 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Ղոմի նահանգ, Սպահանի նահանգ, Համադանի նահանգ, Լոռեսթանի նահանգ, Թեհրանի նահանգ, Ղազվինի նահանգ և Ալբորզի նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-00 |
Փակել
Օսթանը ձևավորվել է 1977 թվականին, երբ անջատվել է կենտրոնական Թեհրան օսթանից[2]։ Մարքազի անվանումը պարսկերեն նշանակում է կենտրոնական։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։