գերմանացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Բերտհոլդ Կոնրադ Գերման Ալբերտ Շպեեր (անգլ.՝ Berthold Konrad Hermann Albert Speer, մարտի 19, 1905[1][2][3][…], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 1, 1981[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), գերմանացի պետական գործիչ, Հիտլերի անձնական ճարտարապետ, Ռեյխի զենքի և զինամթերքի նախարար (1943 թվականի սեպտեմբերի 2-ից Ռեյխի զենքի և ռազմական արտադրության նախարար (1942-1945)։
Ալբերտ Շպեեր Albert Speer | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բեռլինի տեխնիկական համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան, Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ և Helmholtz-Gymnasium Heidelberg? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարապետ |
Ծննդյան օր | մարտի 19, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանի օր | սեպտեմբերի 1, 1981[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Բերգֆրայդհոֆ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Berthold Konrad Hermann Albert Speer |
Հայր | Ալբերտ Ֆրիդրիխ Շպեեր[4] |
Ամուսին | Margarete Weber? |
Զավակներ | Ալբերտ Շպեեր[4], Hilde Schramm?[4] և Margret Nissen? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ալբերտ Շպեերը ծագել է Մանհեյմի մեծ բուրժուական ընտանիքից։ Եվ նրա հայրը՝ Ալբերտ Ֆրիդրիխ Շպեերը, և պապը ճարտարապետներ են եղել։ Ալբերտը ունեցել է մի ավագ եղբայր՝ Գերմանը (ծնվել է 1902 թվականին) և կրտսեր եղբայր՝ Էռնեստը (ծնվել է 1906 թվականին, անհայտ կորել է Ստալինգրադի մոտ 1943 թվական)։ Ալբերտի զարմիկը` Էռնեստ Շպեերը դարձել է հոգեբույժ և համարվում է հոգեթերապիայի հիմնադիրներից մեկը։ Ալբերտը հաճախել է Լեսինգի անվան մանհեյմական գիմնազիա, և երբ ընտանիքը տեղափոխվել է Հայդելբերգ, սովորել է տեղի բարձրագույն ռեալական ուսումնարանում, Հայդելբերգում գործող Հելմգոլցի ժամանակակից գիմնազիայում։ Հոր հորդորով Ալբերտը գնացել է ճարտարապետություն սովորելու Կարլսրուեի համալսարանում, իսկ 1924-1925 թվականներին` Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ 1925-ի աշնանը Շպեերը տեղափոխվել է Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոց։ Նրան չի հաջողվել գրանցվել Հանս Պյոլցիգի սեմինարին, և 1926 թվականից Շպեերը սովորել է Հայնրիխ Տեսենովի մոտ։ 1927 թվականին ստանալով դիպլոմը՝ Շպեերը մինչև 1932 թվականը աշխատել է Տեսենովի մոտ` որպես գիտական օգնական։
1930 թվականին Շպեերն առաջին անգամ լսել է Հիտլերի ելույթը, որն անջնջելի տպավորություն է թողել նրա վրա։
1931 թվականի հունվարին նա մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն (անդամագրման համար՝ 474481), հարձակման ջոկատներ և Ազգային սոցիալիստական մեխանիզացված կորպուս։ Դարձել է Ազգային սոցիալիստական մեխանիզացված կորպուսի ղեկավարը Բեռլինի Վանզե շրջանում[5]։ Մանհայմում բացել է սեփական ճարտարապետական բյուրոն։ 1932 թվականին ստացել է կուսակցական առաջին պատվերները` Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության որոշ փոքր օբյեկտների վերակառուցման համար։
1933 թվականի մարտին Գեբելսի հրամանով վերակառուցել է քարոզչության նախարարության շենքը։ Նա հանդիպել է Հիտլերին, որը, ուշադրություն դարձնելով նրա կազմակերպչական տաղանդին, վերջինիս նշանակել է իր սիրելի ճարտարապետ Պոլ Լյուդվիգ Տրոոստայի տեխնիկական օգնական և հանձնարարել Ռեյխականցլերիայի վերակառուցումը։ Շպեերը շատ արագ մտել է ֆյուրերի մտերիմների շրջանակ։ 1933 թվականին Տեմպելհոֆում մասնակցել է մայիսյան ցույցերի և կուսակցության համագումարի ձևավորմանը Նյուրնբերգում՝ օգտագործելով կարմիր պաստառներ և թևերը շուրջ 30 մետր բացած արծվի կերպար։ Համագումարի բացման հանդիսավոր արարողությունը պատկերել է Լենի Ռիֆենշթայլը իր «Հավատի հաղթանակը» վավերագրական կինոնկարում։ Նույն թվականին Շպեերին վստահվել է Մյունխենում կուսակցության շտաբի վերակառուցումը։
1934 թվականի հունվարին՝ Պոլ Լյուդվիգ Տրոոստայի մահվանից հետո, նա դարձել է Հիտլերի անձնական ճարտարապետը, Նյուրնբերգում նոր Ռեյխիկանցլերիայի և կուսակցության համագումարների տարածքի համար նախագծերի հեղինակը։
«Շպեերը, թերևս, միակ մարդն էր, որի հանդեպ Հիտլերը որևէ զգացմունք ուներ, որին նա լսում էր, և որի հետ երբեմն նույնիսկ զրուցում էր»։ (Թրաուդլ Յունգե)
1937 թվականին Ալբերտ Շպեերը նշանակվել է կայսերական մայրաքաղաքի կառուցման գլխավոր տեսուչ, որի խնդիրն էր Բեռլինի վերակառուցումը։ 1938—1939 թվականներին նա մշակել է Գերմանիայի մայրաքաղաքի վերակառուցման գլխավոր ծրագիրը։ Հիտլերի ծրագրով՝ Բեռլինը պետք է լիներ նոր աշխարհի մայրաքաղաքը։
1938 թվականին Շպեերը ստացել է պրուսական պետական խորհրդականի կոչում և պարգևատրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ոսկե կրծքանշանով[6]։ 1941—1945 թվականներին եղել է Ռայխստագի պատգամավոր (Բեռլինի արևմտյան ընտրատարածք)[6]։ 1942 թվականի փետրվարի 8-ին Ֆրից Տոտդի մահից հետո Հիտլերի հրամանով նշանակվել է Կայսերական զենքի նախարարության ռեյխսմինիստր, ճանապարհային, ջրային և էներգետիկ ռեսուրսների գլխավոր տեսուչ[7]։ Այդ պաշտոնում նա հաջողությամբ առաջնորդել է գերմանական բանակի ամբողջ ռազմական արդյունաբերությունը և դրա վերափոխումը տոտալ պատերազմականի։ Չնայած գերմանական վնասված ենթակառուցվածքներին և հումքի մատակարարման ընդհատումներին՝ 1944 թվականին Շպեերին հաջողվել է զգալիորեն ավելացնել զենքի արտադրության ծավալները[6]։ Ռազմական արդյունաբերության Շպեերի կազմակերպումը մասնավորապես ապավինել է հարկադիր աշխատողների և համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների օգտագործմանը։ Այդ պատճառով էլ նա համագործակցել է Հայնրիխ Հիմլերի և նրա ՍՍ կազմակերպության հետ[6]։ 1943 թվականի սեպտեմբերի 2-ին Շպեերի իրավասության տակ գործող տարբեր գերատեսչություններ միավորվել են Կայսերական սպառազինության և ռազմական արդյունաբերության նախարարությունում[6]։
1944 թվականին Շպեերը ծանր հիվանդացել է և ողջ գարնանը չի կարողացել կատարել իր ծառայողական պարտականությունները։ Կապված հումքի և աշխատուժի պակասի հետ՝ ռազմական տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին։ Չնայած նրան, որ Շպեերը հանդես է եկել պատերազմը դադարեցնելու կոչով, Հիտլերին հաջողվել է համոզել նրան՝ մնալու զբաղեցրած պաշտոնում[6]։ Հուլիսյան հեղափոխության փորձից հետո հայտնաբերվել են դավադրության մասնակիցների փաստաթղթեր, որոնցում նրան առաջարկել են լինել նոր կառավարության նախարարի պաշտոն։ Միաժամանակ Շպեերին հաջողվել է համոզիչ կերպով արդարանալ, որ ինքը այդ մասին չի իմացել և ոչ մի կապ չի ունեցել դավադրության մասնակիցների հետ[6]։
Շպեերը 1945 թվականի փետրվարից ընդդիմացել է «Խարխլված երկրի մարտավարությանը» և սկսել հրամաններ տալ արդյունաբերական ձեռնարկությունների և Ռեյխի ենթակառուցվածքների ոչնչացման մասին և ինչպես ինքն է ավելի ուշ պնդել, նույնիսկ ցանկացել է թունավորել Հիտլերին[6]։ Պատերազմի վերջին տարիներին նա Հիտլերին անվանել է «անխելք և հանցագործ», սակայն 1945 թվականի ապրիլի 23-ին մեկնել է պաշարված Բեռլին՝ անձնապես նրանից ներողություն խնդրելու[8]։
1945 թվականի ապրիլի 29-ին՝ իր մահվան օրը Հիտլերը քաղաքական կտակով Շպեերին ազատել է զբաղեցրած պաշտոնից։
1945 թվականի մայիսի 23-ին Շպեերը Ֆլենսբուրգի կառավարության մյուս անդամների հետ ձերբակալվել է դաշնակիցների կողմից և բանտարկվել Նյուրնբերգի ռազմական բանտում։ Հիմնական պատերազմական հանցագործների դեմ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ այն եզակի ամբաստանյալներից մեկն էր, որն իրեն մեղավոր է ճանաչել[6]։ Իր վերջին խոսքում Շպեերը ասել է.
Նյուրնբերգյան դատավարության ավարտին Շպեերի վերաբերյալ պատժի որոշմանը մասնակցող 8 դատավորներից 3-ը կողմ էին մահապատժին, 1-ը՝ ցմահ բանտարկմանը, իսկ 4-ը՝ երկարաժամկետ ազատազրկմանը։ Երկօրյա քննարկումներից հետո բոլոր դատավորներն ընդունել են փոխզիջումային լուծում և 1946 թվականի հոկտեմբերի 1-ին Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը Ալբերտ Շպեերին մեղավոր է ճանաչել պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար, և նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել համակենտրոնացման ճամբարներում բանտարկյալների աշխատանքն օգտագործելու համար։
Վեց այլ դատապարտյալների հետ նա տեղափոխվել է Արևտյան Բեռլինի տարածքում գտնվող Շպանդաուի նախկին ռազմական բանտ[9]։ Շպանդաուի բանտը վերահսկվում էր դաշնակից չորս երկրների ներկայացուցիչների կողմից։ Ընտանիքի և քաղաքական գործիչների կողմից բազմաթիվ ներման խնդրանքները մերժվել են Խորհրդային Միության համար անընդունելիության պատճառով[6][10]։ Ազատազրկման ողջ ժամկետը կրելուց հետո 1966 թվականի սեպտեմբերի 30-ին Շպեերրը դուրս է եկել բանտից։
1969 թվականին նա հրապարակել է բանտում գրված իր հուշերը՝ «Հիշողություններ» անունով (գերմ.՝ Erinnerungen), որոնք մեծ հաջողություն են ունեցել։ 1975 թվականին լույս է տեսել նրա «Շպանդաու. Գաղտնի օրագիր»[11] (գերմ.՝ Spandauer Tagebücher) գիրքը, իսկ 1981 թվականին՝ «Ստրուկների պետություն։ Քննարկումներ ԽՍՀՄ-ի հետ» (գերմ.՝ Der Sklavenstaat — Meine Auseinandersetzung mit der SS) գիրքը։ Դրանցում նա իրեն ներկայացնում էր որպես ապաքաղաքական տեխնոկրատ և մտավորական, որը գրեթե ոչինչ չէր ցանկանում իմանալ ռեժիմի հանցագործությունների մասին և միայն «կատարում էր իր պարտականությունը»[11]։
1981 թվականի սեպտեմբերի 1-ին 77 տարեկան հասակում Լոնդոնի Park Court հյուրանոցում սիրուհու հետ հանդիպման ժամանակ[12] Ալբերտ Շպեերը հանկարծամահ է եղել ուղեղի արյունազեղումից[13]։
1982 թվականին Շպեերի հիշողությունների հիման վրա նկարահանվել է «Inside the Third Reich» հեռուստատեսային ֆիլմը, գլխավոր դերում՝ Ռուտգեր Հաուեր։ Շպեերի հոր դերում նկարահանվել է Ջոն Գիլգուդը, Հիտլերի դերը կատարել է Դերեկ Ջեյքոբին։ 2005 թվականին Գերմանիայում ցուցադրվել է Հենրիկ Բրելերի «Շպեերը և նա» (գերմ.՝ Speer und er) եռամաս գեղարվեստական-վավերագրական հեռուստաֆիլմը՝ նվիրված Շպեերի և Հիտլերի փոխհարաբերություններին և Արտյոմ Դեմենկի «Աշխարհի մայրաքաղաք Գերմանիա» (գերմ.՝ Welthauptstadt Germania) վավերագրական ֆիլմը` Բեռլինի վերակառուցման գլխավոր պլանի մասին։
Շպեերը առկա է Երրորդ ռայխի մասին բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում։ Ահա դրանցից մի քանիսը.
2013 թվականին ռուս ֆանտաստ գրող Անդրեյ Մարտյանովը հրատարակել է «Der Architekt. Առանց պատրանքների» այլընտրանքային պատմության ժանրում վեպը, որում Շպեերը գլխավոր հերոսն է։ 2014 թվականին լույս է տեսել գրքի շարունակությունը՝ « Der Architekt. «Գերմանիա» ծրագիրը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.