From Wikipedia, the free encyclopedia
Ալան Կալմանով (ռուս.՝ Калманов, Алан Батрович, նոյեմբերի 3, 1964, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, քանդակագործ։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2010)։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2011)։
Ալան Կալմանով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գեղանկարչություն և քանդակագործություն |
Պարգևներ |
Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 3-ին, Օրջոնիկիձեում (այժմ` Վլադիկավկազ), նկարիչ Բատր Կալմանովի (1920-1981) ընտանիքում։ Սովորել է Օրջոնիկիձեի թիվ 5 դպրոցում։
1979-1982 թվականներին ուսանել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից Բորիս Իոգանսոնի անվան Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։
1982-1990 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Անդրեյ Միլնիկովի արհեստանոցում), որն ավարտել է կարմիր դիպլոմով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մտորում» նկարը (գնահատականը` «գերազանց»)։
1993 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության նկարիչների միություն։
Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսաստանի մի շարք թանգարաններում, Ռուսաստանում և այլ երկրներում գտնվող մասնավոր հավաքծոււներում, մասնավորապես` ԱՄՆում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում։
Ապրում և աշխատում է Վլադիկավկազում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.