![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Hotel_de_Ville.jpg/640px-Hotel_de_Ville.jpg&w=640&q=50)
Ալանսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ալանսոն (ֆր.՝ Alençon), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում՝ Նորմանդիա երկրամասում, որի կազմի մեջ մտնող Օրն դեպատամենտի վարչական կենտրոնն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 175, մերձակա խոշոր բնակավայրից՝ Կան քաղաքից 95 կիլոմետր հեռավորության վրա[4]։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 26.300[5], 2018 թվականի տվյալներով՝ 26.523[6]: Բնակչության խտությունը կազմել է 2.483 մարդ/կմ²։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ալանսոն | |||
ֆր.՝ Alençon[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 10,68 կմ² | ||
ԲԾՄ | 135 մետր | ||
Բնակչություն | ▼25 555 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 61000[3] | ||
Պաշտոնական կայք | alencon.fr(ֆր.) | ||
| |||
Ալանսոնը պլաստմասսաների արտադրության, 1993 թվականից՝ նաև այդ ճյուղի մասնագետների պատրաստման կենտրոն է։ Քաղաքում զարգացած են նաև տեքստիլ, մետաղամշակման, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, խեցեղենի, թղթի արտադրությունը[7]։
Ալանսոնը հռչակված է ինքնատիպ ժանեկագործությամբ (fr. la dentelle d'Alençon), որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[8]։