Համաշխարհային ժառանգության կոմիտե
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային ժառանգության կոմիտե , որն ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները, ներառյալ Համաշխարհային ժառանգության ցանկը և Վտանգված Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը, որը վերահսկում է Համաշխարհային ժառանգության սեփականության պահպանման վիճակը, սահմանում է Համաշխարհային ժառանգության հիմնադրամը և ինքնիշխան պետությունների պահանջներից ելնելով ֆինանսական աջակցություն է տրամադրում։ Համաշխարհային ժառանգության կոմիտեն բաղկացած է 21 Ինքնիշխան պետություններից[1] , որոնք ընտրվում են մասնակից պետությունների ընդհանուր ժողովի կողմից չորս տարի ժամկետով[2]։
Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի համաձայն, կոմիտեի անդամի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է, սակայն շատ ինքնիշխան պետություններ կամավոր կերպով նվազեցնում են այն չորս տարի, մյուսներին հնարավորություն տալու համար[2]։ 2005 թվականի 15-րդ Գլխավոր Ասամբլեայում ընտրված բոլոր անդամները կամավոր կերպով որոշեցին պաշտոնավարման իրենց վեց տարին դարձնել չորս տարի[2]։