Աթենասի բու
Աթենասին ուղեկցող իմաստության, գիտելիքի անտիկ խորհրդանիշ / From Wikipedia, the free encyclopedia
Աթենասի բու (անգլ.՝ owl of Athena) կամ Միներվայի բու, մի կողմից խորագիտության և իմաստության հաստատական խորհրդանիշ, մյուս կողմից՝ որպես գիշերային բու` հին, փիլիսոփայական իմացաբանության ժխտական փոխաբերություն։
Արագ փաստեր Աթենասի բու, Տեսակ ...
Աթենասի բու | |
---|---|
Տեսակ | դիցաբանական կերպար և խորհրդանիշ |
Owl of Athena Վիքիպահեստում |
Փակել
Հունական դիցաբանության մեջ փոքրիկ բու, բվիկ (լատին․՝ Athene noctua) ավանդաբար ներկայացնում կամ ուղեկցում է Աթենասին՝ իմաստության հունական կույս աստվածուհուն կամ Միներվային՝ հռոմեական դիցաբանության մեջ նրա սինկրետիկ մարմնավորումն է[Ն 1]։ Նման կապի պատճառով թռչունը, որը հաճախ կոչվում է «Աթենասի բու» կամ «Միներվայի բու», օգտագործվել է փիլիսոփայական խոսույթում` որպես գիտելիքի, իմաստության, խելամտության և խորամանկության խորհրդանիշ ողջ արևմտյան աշխարհում[2][3]։