Ազատության շեմին
From Wikipedia, the free encyclopedia
«Ազատության շեմին» (Ֆրանսերեն Au seuil de la liberté) վերաբերում է Բելգիացի սուրելաիստ նկարիչ Ռենե Մագրիտի կողմից յուղաներկով նկարված երկու կտավներին։ Աշխատանքը պատկերում է մի ընդարձակ սենյակ, որի պատերին վահանակներով պատված են տարբեր տեսարաններ կամ պատուհաններ։ Յուրաքանչյուր վահանակ բացահայտում է տարբեր առարկա՝ երկինք, կրակ, անտառ, շենքի ճակատային մաս, զարդային նմուշ, կանացի մարմնաքանդակ, և տարօրինակ մետաղական հյուսվածք, որը ունի հատկանշական գնդաձև զանգեր (Մագրիտի համար սովորական տարր)։ Սենյակի ներսում կա թնդանոթ։
տեսակ | նկարների շարք |
---|---|
նկարիչ | Ռենե Մագրիտ |
տարի | 1937 |
ուղղություն | սյուրռեալիզմ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ և Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան |
հատվածն է | On the Threshold of Liberty? և On the Threshold of Liberty? |
Ծանոթագրություններ |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0b/Magritte%2C_Rene_1898%E2%80%931967_Signature.svg/220px-Magritte%2C_Rene_1898%E2%80%931967_Signature.svg.png)
Բնօրինակը ավարտին է հասցվել 1929 թվականին և ներկայումս Ռոտերդամում՝ Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում, գտնվող հավաքածուի մի մասն է կազմում[1] : Երկրորդ տարբերակը պատվիրվել է 1937 թվականին Մագրիտիի հովանավոր Էդվարդ Ջեյմսի կողմից[2]։ Այս տարբերակի համար, կողմնորոշումը փոխվեց հորիզոնականից ուղղահայաց, որը հանգեցրեց պատկերված սենյակի տարածքի ավելացմանը։ Այն ներկայումս ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում։
1983 թվականին ամերիկացի կոմպոզիտոր և շեփորահար Մարկ Այշեմը ստեղծեց մի երաժշտական ստեղծագործություն, որը անվանվեց այս նկարի պատվին։ 1996-2008 թվականներին Ազգային հանրային ռադիոն օգտագործեց Այշեմի ստեղծագործությունը «Առավոտյան հրատարակություն» հաղորդման ժամանակամար, որպես Անկախության օրվա տարելիցին նվիրված Անկախության հռչակագրի ընթերցման ֆոնային երաժշտություն։