From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլըլար, տարածված է նաև ազերիլեր, ադրբ.՝ Azərbaycanlılar, Azərbaycan türkləri, türklər), թյուրքալեզու[18][19] ժողովուրդ, որ հիմնականում բնակվում է Ադրբեջանում, իսկ լեզվական տեսանկյունից իրենց մոտ կանգնած ազարիները՝ Իրանի հյուսիս-արևմուտքում[20][21][22]։ Ընդհանուր թիվը ազարիների հետ միասին մոտ 27 միլիոն է, որից Ադրբեջանում մոտ 8 միլիոն։ Երբեմն ներկայացվում են ուռճացված տվյալներ՝ մինչև 40 միլիոն և ավելի։
Ադրբեջանցիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ազարիների հետ՝ մինչև 27 000 000 |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ադրբեջաներեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շիա իսլամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թուրքեր - Մոնղոլներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծագել են | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կենտրոնական Ասիա |
«Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936 թվականից միայն, «Ստալինյան Սահմանադրության»(ԽՍՀՄ 1936 թ Սահմանադրություն) ընդունումից հետո, երբ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետության փոխարեն կազմավորվում են երեք նոր սոցիալիստական հանրապետություններ, արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակչությունը անկախ ազգային պատկանելիությունից (իսլամացած հայեր, թաթեր, թալիշներ, ուտիներ, լեզգիներ և այլ ցեղեր ու ցեղախմբեր) կոչվեցին «ադրբեջանցի», ասել է թե Ադրբեջանի բնակիչ։ Մինչ այդ ժամանակը այդ ժողովրդին ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանի թաթարներ»[23] [24] և «կովկասյան թաթարներ»[25]։ Ադրբեջան երկրանունը իրանական հին աղբյուրներում հիշատակվում է «Ատրպատական» նախնական ձևով (որը գիտական գրականության մեջ բացատրվում է երկու ձևով՝ Ատրպատ իշխողի տիրույթ կամ կրակի տաճար), և մինչև 20-րդ դարի 20-ական թվականները վերաբերվել է բացառապես Արաքսից հարավ ընկած տարածքին, որը համապատասխանել է նախ Մաննա, ապա Մարաստան, Իրան(Պարսկաստանի պատմական անվանումները) երկրների մի հատվածին։ Նշանավոր արևելագետ ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը այս տեղանվան մասին նշել է. քանի որ արդեն ուշ միջնադարում Ատրպատականի բնակչությունը հիմնականում թյուրքալեզու էր, որպիսին դարձել էր նաև Արևելյան Անդրկովկասի բնակչության նշանակալի մասը, ենթադրելով որ Արաքսից հյուսիս և հարավ ընկած այդ թյուրքալեզու կազմավորումները կմիավորվեն մեկ պետության շրջանակներում, «Ադրբեջան» երկրանունը կիրառելի են ճանաչում նաև Անդրկովկասում առաջացած նոր պետության վերաբերմամբ[26]։ Երկու տարբեր աշխարհագրական միավորների անվան նույնությունը հաճախ շփոթմունքի ու թյուրիմացությունների տեղիք է տալիս, ուստի այսօր ընդունված է Անդրկովկասում գտնվողը կոչել Հյուսիսային Ադրբեջան, իսկ իրանականը՝ Հարավային Ադրբեջան։ Այս հանգամանքը այժմ օգտագործվում է տարբեր պետությունների կողմից ըստ իրենց քաղաքական շահերի, օրինակ Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում տարածված է այն կարծիքը, որ իրանական Հարավային Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիներ, որը և ենթադրում է այդ ժողովրդի անկախացումը Իրանից Ադրբեջանին հնարավոր միացումով[26]։
Քանի որ ադրբեջանցի անվանումը որպես էթնիկ ինքնանուն և արտանուն սկսել է գործածվել սկսած 1936 թ ԽՍՀՄ կենտկոմի որոշումով, որը վերաբերվում էր միայն ներկայիս Ադրբեջանին, ապա չի կարելի որևէ այլ երկրի վարչական մաս համարվող տարածքի բնակիչներին պաշտոնապես անվանել այս կամ այն կերպ, իսկ Հյուսիսային և Հարավային Ադրբեջանները միմյանցից բաժանվել են 1804 - 1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում. 1813 թ հոկտեմբերի 12(24) կայացած Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն՝ այսինքն Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է։
Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչև «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատումը։ Այժմյան ադրբեջանցի անունը կրող ժողովուրդի տարբեր հատվածները (տարածքային իմաստով) և տարբեր ցեղերն ու ցեղախմբերը մինչև քսաներորդ դարի սկիզբը կոչվել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ այրումներ, փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ և այլն[26]։ Այս ցեղախմբերի միջև եղած կարևորագույն ընդհանրությունը դավանանքն էր, ուստի և որպես ինքնանուն և արտանուն գործածական էր նաև «մուսուլման» որակավորումը։ Ծագումնաբանական անվանումով կիրառվում էր նաև թաթար, կովկասյան թաթար և թուրք անվանումները։ Որոշ շրջաններում այդ թվում նաև հայության միջավայրում ադրբեջանցիներին ընդունված էր կոչել ազերիներ կամ ազերի թուրքեր։ Այս էթնանունը իբրև վերապրուկ գալիս է Ատրպատականի բնիկների՝ ազերի արաբական հորջորջումից, բայց պետք է նկատի ունենալ, որ բնիկ ազերիները ունեցել են իրանական ծագում և խոսել են հյուսիսիրանական ազերի լեզվով։ Ազերի լեզուն տակավին գործածական է եղել 14-15-րդ դարերում, այս լեզվի առանձին բառեր, նախադասություններ վկայված են միջնադարյան պատմիչների երկերում (Բալազորի, Մուկադղասի, Մասուդի և այլն), ինչպես նաև Ասադի Թուսիի «Պարսից բառագրքում»(11-րդ դար)[26]։ Ադրբեջանցի ժողովրդի կազմավորումը տարբեր պարագաներում է ընթացել Ատրպատականում և այժմյան Ադրբեջանի տարածքում[26]։ Արաքսից հարավ աստիճանաբար թուրքալեզու դարձող ժողովուրդը երբեմնի մարերի, պարսիկների, հրեաների, ասորիների ու հայերի հետնորդներն էին, որոնք միաձուլվել են 11-դարից սկսած Միջին Ասիայից այստեղ թափանցող սելջուկների, թաթարների ու թուրքմենների հետ (Սելջուկների, Մոնղոլ-թաթարական, Լենկ-Թեմուրի արշավանքները և այլն)։ Իսկ Շիրվանում (Կուր գետից հյուսիս, պատմական Աղվանք) և Առանում(Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքը՝ Պատմական Հայաստանի Ուտիք և Արցախ նահանգները և Սյունիքի հարավը) նշանակալի էր մարզպանական Աղվանքի տեղաբնիկ ցեղերի, ու նաև արաբների, իսլամ ընդունած հայերի, վրացիների, ուտիների միախառնումը թյուրքական սելջուկ, թաթար և այլ ցեղերի հետ[26]։ Մեծ կարևորություն ունի նաև ազգային նկարագիր ունեցող էթնիկ խմբերի բռնագաղթեցումը դեպի այլ տարածքներ, որով և ավելի արագացվում էր տեղաբնիկների թուրքացումը և ուծացումը։ Ադրբեջանցիների կազմավորումը ուղեկցվել է թյուրքալեզու քոչվոր ցեղերի լեզվի, դավանանքի, և սովորությունների պարտադրումով։ Նոր էթնոսի կազմավորումը պայմանավորված է նաև իսլամի հանգամանքով և այս առումով ադրբեջանական միջավայրում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները իսլամ դավանելը դիտվել է իբրև էթնիկական հատկանիշ, փոխարինել է էթնանվանը։
Ադրբեջանական Հանրապետության տարբեր տարածաշրջաններ ապրել են քաղաքական ու էթնիկական զարգացման յուրօրինակ ընթացք։ Աղվանքի և Առանի տեղաբնիկ ցեղերի ուծացումը կատարվել է դավանական(իսլամիզացիա) և քաղաքական ու մշակութային(իրանիզացիա) և ի վերջո՝ լեզվաէթնիկական(թյուրքախոսացում) հողի վրա։ Այդ գործընթացի արդյունքում իրենց էթնիկ դիմագիծը կորցրեցին Առանում և Շիրվանում հաստատված բավականաչափ ստվարաթիվ էթնիկ համայնքներ՝ պարսիկներ, քրդեր (Շեդդադյան ցեղը), արաբներ( Շայբան ցեղը) և այլն։ Բավականին երկար տևած (սկսած 11-րդ դարից) այս անկանոն էթնիկ միախառնումներից հետո այս տարածաշրջանում ապրող էթնիկ խմբերից ու ազգերից միայն հայերը (հատկապես արցախահայությունը)[26] կարողացան պահպանել իրենց ազգային նկարագիրը, հավատը, լեզուն, մշակույթը, եթե իհարկե չհաշվենք այժմյան փոքրաթիվ թաթերին, թալիշներին, ուտիներին և լեզգիներին, որոնք այժմ բնակվելով Ադրբեջանական Հանրապետությունում կոչվում են ադրբեջանցիներ[26]։ Կարելի է ասել, որ աժմ էլ, Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չէ։
Ապրելով կողք կողքի այնպիսի ազգերի հետ, ինչպիսիք են վրացիները, հայերը, պարսիկները, արաբները, ալանները և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ ազգեր, ադրբեջանցիները իրենց մշակութային և կուլտուրայի արժեքների մեծ մասը փոխ են առել այս ազգերից։ Ժամանակակից ադրբեջանական արվեստում և մշակույթում առկա են տարբեր ազգերի մշակույթի մաս հանդիսացող տարրեր՝ արվեստ, ճարտարապետություն, երաժշտական գործիքներ, երգեր, պարեր, տարբեր արհեստներ, կերակրատեսակներ և այլն։ Որոնցից մի քանիսը խիստ փոփոխված են, իսկ մյուսները ընդհանրապես անփոփոխ, բայց անվանափոխված օգտագործվում են որպես ազգային արվեստի արժեք։
Ադրբեջաներենը, պատկանում է ալթայական լեզվաընտանիքի թյուրքական խմբի հարավարևմտյան՝ օղուզյան ճյուղին։ Տարածված են նաև թուրքերեն և պարսկերեն լեզուները։ Որպես առանձին լեզու՝ դուրս համաթյուրքական բնույթից, ի հայտ է եկել սկսած 18 դարի վերջերից[փա՞ստ]։
Հավատացյալները մուսուլման են, հիմնականում՝ շիադավան։ Կան նաև որոշ քանակությամբ սուննի մուսուլմաններ և քրիստոնյաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.