From Wikipedia, the free encyclopedia
Կլիման Ադրբեջանում շատ բազմազան է։ Այստեղ կլիմայական պայմանները տարածքի փոփոխության հետ բարեխառնից կարող են վերածվել մինչև մերձարևադարձային։ Ադրբեջանի կլիմայի վրա հիմնականում ազդել է աշխարհագրական դիրքը, ռելիեֆը և մեծ է նաև Կասպից ծովի ազդեցությունը։ Երկրի ներսում կլիման փոփոխվում է, սակայն հիմնականում կլիման լինում է մերձարևադարձային չոր և խոնավ։ Այդպիսի կլիման բնորոշ է հատկապես լեռնային շրջաններին։
Քանի որ Ադրբեջանի կլիմայի ձևավորման մեջ մեծ է բարձրադիր լեռների ազդեցությունը, կլիման բարձրության մեծացման հետ զուգընթաց նվազում է։ Տարվա ամենաշոգ ամիսը համարվում է հուլիսը, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Հուլիս ամսին Ադրբեջանի լեռնային շրջաններում գրանցված նվազագույն ջերմաստիճանը -1 °C է, իսկ տափաստաններում գրանցվում է միջինում +28 °C ջերմություն։
Տեղումների քանակը մեծ է։ Այստեղ այն հասնում է մինչև 200 մմ։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Ապշերոնի թերակղզում՝ Բաքվում, երբ տեղումների տարեկան քանակը հասել է մինչև 1200-1700 մմ։ Աշնանը շատ են հյուսիսային ուժեղ քամիները։
Կլիման Կուր-Արաքսյան դաշտավայրում չոր մերձարևադարձային է (հունվ. 0 °C-ից 3 °C, հուլիսին՝ 25 °C-ից 27 °C, տեղումները՝ 200-300 մմ), Լենքորանի դաշտավայրում և Թալիշի նախալեռնային շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային (1000- 1700 մմ տեղումներով), լեռների ստորոտներում և ցածրադիր լանջերին՝ բարեխառն տաք, 1000-2000 մ բարձր, վրա՝ բարեխառն ցուրտ, ավելի բարձր՝ ցուրտ։
Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Ա-ով հոսում են Կովկասի ամենախոշոր գետերը՝ Կուրը և Արաքսը։ Կուրի վրա կառուցված է Մինգեչաուրի ՀԷԿ, որի ջրամբարից (605 քառ. կմ) անցկացված են Վերին Ղարաբաղի և Վերին Շիրվանի ջրանցքները։ խոշոր գետերից են նաև Թարթառը, Սամուրը, Սումգայիթը, Կուսարչայը։
Ըստ կլիմայական պայմանների, Ադրբեջանը բազմազան երկիր է։ Այստեղ կան 9-ից 11 կլիմայական գոտիներ։ Նրա տարածքի հիմնական հատվածը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում։ Երկրի հարավային չորային հատվածը բնութագրվում է չորային կլիմայով և գտնվում է կիսաանապատային կլիմայական գոտում։ Չոր, մերձարևադարձային կլիման բնորոշ է երկրի արևելյան հատվածներին, որոնց ափերը ողողում է Կասպից ծովի ջրերը։ Այդպիսի տարածք է հանդիսանում, օրինակ՝ Բաքու մայրաքաղաքը։ Բարեխառն կլիմայական պայմաններ նկատվում է Ադրբեջանի անտառապատ բլուրներում և Փոքր Կովկասի լեռնահամակարգում։ Արկտիկական կլիման բնորոշ է բացառապես բարձր լեռնաշղթաներին և գագաթներին։
Միջին ջերմաստիճանը տատանվում +15 °C-ից հարթավայրերում մինչև -13 °C: Հուլիս ամսին ջերմաստիճանը կազմում է +29 °C-ից մինչև հասնելով 35-41 °C՝ տափաստաններում։ Առավելագույն գրանցված ջերմաստիճանը՝ 41 °C-ն է։ Հունվար ամսին ջերմաստիճանը գրանցվում է +5 °C-ից մինչև -24 °C:
Ադրբեջանական Հանրապետությունում գրանցված տարեկան առավելագույն խոնավությունը կազմում է Կուր-Արաքսյան դաշտավայրում՝ 11-12 mb: Կասպից ծովի ափամերձ հատվածներում օդի հարաբերական խոնավությունը կազմում է 14-45 mb: Լեռնային շրջաններում խոնավությունը համեմատաբար ավելի փոքր է։ Այն նվազում է բարձրության ավելանալու հետ մեկտեղ։ Խոնավությանը նպաստում են նաև Կասպից ծովից եկող տաք օդային զանգվածները։
Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետության (նաև Հայաստան և Վրաստան), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում օդի խոնավությունը համեմատաբար ավելի ցածր է։ Առավելագույն խոնավությունը Նախիջևանի ԻՀ-ում գրանցվել է ձմռանը՝ հունվար ամսին։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բաքու | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 6,6 | 6,3 | 9,8 | 16,4 | 22,1 | 27,3 | 30,6 | 29,7 | 25,6 | 19,6 | 13,5 | 9,7 | 18,9 |
միջին ջերմաստիճանը (°C) | 4,2 | 4,0 | 6,3 | 12,3 | 18,0 | 22,8 | 26,4 | 25,6 | 21,8 | 16,0 | 10,8 | 6,6 | 14,5 |
միջին նվազագույնը (°C) | 2,1 | 2,0 | 4,2 | 9,4 | 14,9 | 19,7 | 22,2 | 22,9 | 19,4 | 13,6 | 8,8 | 4,8 | 12,0 |
տեղումների քանակը (մմ) | 21 | 20 | 21 | 18 | 18 | 8 | 2 | 6 | 15 | 25 | 30 | 26 | 210 |
Աղբյուր՝ Աշխարհի կլիմա[1] |
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գանձակ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 6 | 8 | 12 | 18 | 24 | 29 | 32 | 31 | 26 | 20 | 13 | 8 | 19 |
միջին ջերմաստիճանը (°C) | 2 | 3 | 7 | 13 | 18 | 22 | 25 | 24 | 20 | 14 | 7 | 4 | 13 |
միջին նվազագույնը (°C) | −2 | −1 | 2 | 7 | 13 | 16 | 19 | 19 | 15 | 10 | 5 | 0 | 9 |
տեղումների քանակը (մմ) | 10 | 15 | 19 | 32 | 45 | 48 | 24 | 18 | 18 | 30 | 14 | 13 | 286 |
Աղբյուր՝ Погода и климат[2] |
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լենքորան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 7,2 | 7,2 | 11,0 | 17,5 | 22,5 | 27,2 | 30,4 | 29,5 | 25,9 | 19,9 | 14,1 | 10,1 | 18,5 |
միջին ջերմաստիճանը (°C) | 3,4 | 4,0 | 6,9 | 12,5 | 17,7 | 22,2 | 25,3 | 24,4 | 21,2 | 15,8 | 10,4 | 6,0 | 14,1 |
միջին նվազագույնը (°C) | 0,0 | 1,0 | 3,9 | 8,6 | 13,1 | 17,5 | 20,1 | 19,7 | 16,9 | 11,8 | 6,7 | 2,5 | 10,1 |
տեղումների քանակը (մմ) | 91 | 114 | 90 | 50 | 54 | 22 | 17 | 50 | 143 | 259 | 168 | 88 | 1146 |
Աղբյուր՝ World Climate[3] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.