Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան
արվեստի թանգարան Բաքվում / From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի Ռուստամ Մուստաֆաևի անվան արվեստի ազգային թանգարան[1] (ադրբ.՝ Rüstəm Mustafayev adına Azərbaycan Milli İncəsənət Muzeyi), Ադրբեջանի արվեստի ամենամեծ թանգարանը[2], որտեղ պահվում է ավելի քան 17000 արվեստի գործ[1]։ Թանգարանը հիմնադրվել է 1936 թվականին[3]։ 1943 թվականին կոչվել է ադրբեջանցի նշանավոր թատերական նկարիչ Ռուստամ Մուստաֆաևի անունով, որը երկրում թատերական-դեկորատիվ արվեստի հիմնադիրներից մեկն է[4][5]։
Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաքու |
Ղեկավարության նստավայր | Բաքու, Ադրբեջան |
Հասցե | Niyazi küç. և 9-11 |
Հիմնադրվել է | 1936 |
Տնօրեն | Chingiz Farzaliyev? |
Կայք | www.nationalmuseum.az |
![]() | |
![]() |
Թանգարանը տեղակայված է միմյանց հարևանությամբ գտնվող Բաքվի երկու շենքերում, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջում[6]։ Թանգարանում հավաքված են Ադրբեջանի, Արևմտյան Եվրոպայի, Ռուսաստանի, Արևելքի արվեստի գործերից։ Թանգարանի ցուցանմուշները ցուցադրվել են Կանադայում (1966), Կուբայում (1967), Սիրիայում (1968), Ֆրանսիայում (1969), Չեխոսլովակիայում (1970), Ալժիրում (1970), Իրաքում (1971)[7]։ Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի, ժամը 10։00-18։00[8][9]։