ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Իվանովիչ Կորզուխին (ռուս.՝ Алексей Иванович Корзухин, մարտի 11 (23), 1835, Ուկտուսի գործարան, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18 (30), 1894, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս կենցաղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (ռուս.՝ Санкт-Петербургская артель художников)[2] և Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության[3] համահիմնադիր։
Ալեքսեյ Կորզուխին Алексей Корзухин | |
---|---|
Ծնվել է | մարտի 11 (23), 1835 |
Ծննդավայր | Ուկտուսի գործարան, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 18 (30), 1894 (59 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | կենցաղանկար, դիմանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Alexey Korzukhin Վիքիպահեստում |
Ալեքսեյ Կորզուխինը ծնվել է 1835 թվականի մարտի 11-ին (մարտի 23-ին)։ 1858 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Հաջողությամբ անցնելով դասընթացը՝ արդեն 1861 թվականին ստացել է փոքր ոսկե մեդալ «Ընտանիքի հարբած հայրը» (ռուս.՝ «Пьяный отец семейства») նկարի համար։ Դրանից հետո Կորզուխինը պիտի մասնակցեր մրցույթի մեծ ոսկե մեդալի ու դրա հետ տրվող կրթաթոշակի համար, որը նրան թույլ կտար պետական միջոցներով մեկնել արտասահման՝ կատարելագործելու իր վարպետությունը։ Սակայն 1863 թվականին իր ընկերների հետ, ովքեր հրաժարվում են աշխատել առաջարկված մրցույթային թեմայով, լքում է ակադեմիան երկրորդ աստիճանի նկարիչի կոչումով և մասնակցում Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության հիմնադրմանը։ Կորզուխինն այդ խմբակի անդամ է մնում մինչ նրա կածմալուծումը։
1865 թվականին Գեղարվեստի ակադեմիան «Հոգեհաց գյուղի գերեզմանատանը» (ռուս.՝ «Поминки на деревенском кладбище») նկարի համար Ալեքսեյ Կորզուխինին շնորհում է առաջին աստիճանի նկարչի կոչում, իսկ 1868 թվականին «Ընտանիքի հոր վերադարձը տոնավաճառից» (ռուս.՝ «Возвращение отца семейства с ярмарки») նկարի համար Կորզուխինն ստանում է ակադեմիկոսի կոչում։ Անխոնջ աշխատելով՝ Կորզուխինն իր ստեղծագործություններն ամեն տարի ներկայացնում էր Ակադեմիայի ցուցահանդեսներում։ Իր կտավներում նկարիչը պատկերում էր ժողովրդի կենցաղը, ռուս հասարակ ժողովրդի ներկայացուցիչների, առևտրականների, արհեստավորների և միջին խավի մարդկանց։ Նրա ստեղծագործություններից լավագույնները կարելի է համարել «Բաժանում» (ռուս.՝ «Разлука», 1872, պահվում է Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահում), «Կառապանի վերադարձը քաղաքից» (ռուս.՝ «Возвращение извозчика из города», 1873, Տրետյակովյան պատկերասրահ), «Վանական հյուրատանը» (ռուս.՝ «В монастырской гостинице», 1882, Տրետյակովյան պատկերասրահ), «Ի. Նարիշկինի մահը. տեսարան ստրելեցների խռովությունից» (ռուս.՝ «Смерть И. Нарышкина; сцена из стрелецкого бунта», 1882, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի սեփականություն), «Կիրակի օրը» (ռուս.՝ «В воскресный день», 1885), «Պետրուշկան գալիս է» (ռուս.՝ «Петрушка идет», 1888) և այլ նկարներ։
Հիմնականում զբաղվելով կենցաղանկարչությամբ՝ Ալեքսեյ Կորզուխինն ստեղծել է նաև դիմանկարներ ու կրոնական թեմատիկայով կտավներ։ Կորզուխինն է ստեղծել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի «Բանը մարմին եղավ» Աստվածամոր սրբապատկերը և նկարել եկեղեցու չորս հայրերի դեմքերը։ Ելեց քաղաքի Վոզնեսենսկի տաճար որմնանկարը և Ռիգայի մայր տաճարի նարտեքսի 13 նախագծեր[4]։
Ալեքսեյ Կորզուխինը մահացել է 1894 թվականի հոկտեմբերի 18-ին (հոկտեմբերի 30-ին) Սանկտ Պետերբուրգում։ Թաղվել է Ալեքսանդր Նևսկու մայր տաճարի Նիկոլյան գերեզմանատանը, սակայն 1940 թվականին վերաթաղվել է նույն տաճարի Տիխվինյան գերեզմանատանը. շիրմին տեղադրվել է նոր հուշարձան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.