Ադիլաբադ
From Wikipedia, the free encyclopedia
Ադիլաբադ, քաղաք[2][3] Հնդկաստանի Թելանգանա նահանգում, որի կազմի մեջ մտնող շրջաններից մեկի վարչական կենտրոնն է[4]։ Հռչակվել է որպես բամբակի մշակության կենտրոն, ստացել «Սպիտակ ոսկու քաղաք» մականունը։ Կոչվում է նաև «Հարավային Հնդկաստանի դարպաս»։ Ընկած է նահանգի մայրաքաղաք Հայդարաբադից 304 կիլոմետր դեպի հյուսիս, ծովի մակերևույթից 264 մետր միջին բարձրության վրա։ Զբաղեցնում է 35,5 քառակուսի կիլոմետր տարածք[5]։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի տվյալներով եղել է 139.383[4]: 2016 թվականին քաղաքը բաժանվել է չորս շրջանի՝ Ադիլաբադ, Նիրմալ, Ասիֆաբադ, Մանչերիալ[6]։ Առավել տարածված խոսակցական լեզուն տելուգուն է[7]։ Գործածվում են նաև մահարաթի, հինդի, ուրդու, գոնդի լեզուները[7]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ադիլաբադ | ||
Երկիր | Հնդկաստան | |
Մակերես | 35,5 կմ², 16,48 կմ² | |
ԲԾՄ | 264±1 մետր | |
Բնակչություն | ▲117 167 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 8732 | |
Փոստային դասիչ | 504001 | |
|
Բնակավայրն իր անունն ստացել է Բիջապուրի սուլթան Մուհամմադ Յուսուֆ Ադիլ շահի (1450–1510 թթ.) պատվին[8]։
Քաղաքի ու նրա մերձակայքի տեսարժան վայրերից են Կունթալա և Պոչարա ջրվեժները։