Ադելսհայմ
From Wikipedia, the free encyclopedia
Ադելսհայմ (գերմ.՝ Adelsheim) , քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում, Կարլսռուեի օկրուգի ենթակայության տակ[3]։ Մտնում է Նեկկեր-Օդենվալդ շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 43,84 км2 տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 4.935: Պաշտոնական կոդը՝ 08 2 25 001:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ադելսհայմ | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Մակերես | 43,84 կմ² | ||
ԲԾՄ | 226±1 մետր | ||
Բնակչություն | ▲5255 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06291 | ||
Փոստային դասիչ | 74740 | ||
Ավտոմոբիլային կոդ | MOS | ||
Պաշտոնական կայք | adelsheim.de | ||
| |||
Քաղաքը գտնվում է Կիռնաու և Սեկախ գետերի միախառնման վայրի մերձակայքում, ծովի մակերևույթից 227 մետր բարձրության վրա։ Բնակչության մոտավորապես կեսը կաթոլիկներ են, մյուս կեսը՝ բողոքականներ։ Բնակավայրում գործում են տարաբնույթ արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում գիպսի վերամշակման ֆաբրիկա, որտեղ գիպսի կտորները մանրացնում են և որպես պարարտաննյութ՝ ուղարկում գյուղերը, որպեսզի դաշտերը պարարտացնեն։
Ադելսհայմը առողջարանային ոչ մեծ քաղաք է։ Ընկած է Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի հյուսիսային մասում, մերձակա համեմատաբար խոշոր բնակավայրից՝ շուրջ 123 հազար բնակիչ ունեցող Հայլբրոն քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա։ Հիմնադրվել է ավելի քան հազար երկու հարյուր տարի առաջ։