Կարլսռուե
From Wikipedia, the free encyclopedia
Կարլսռուե (գերմ.՝ Karlsruhe, Կալզղուը), քաղաք Գերմանիայում, Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում, Հռենոս գետի աջ ափին, Ֆրանսիայի հետ Գերմանիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում։ 308,7 հազար բնակիչ (2022)։ Արդյունաբերական կենտրոն է, տրանսպորտային հանգույց, գետային նավահանգիստ։ Զարգացած է նավթաթորումը, տրանսպորտային և էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը։ Ունի համալսարան, կերպարվեստի պետական ակադեմիա, թանգարան։ Հիմնադրվել է 1715 թ.-ին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կարլսռուե | |||||
գերմ.՝ Karlsruhe | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Հիմնադրված է | հունիսի 17, 1715 թ. | ||||
Մակերես | 173,42 կմ² | ||||
ԲԾՄ | 118 մետր | ||||
Բնակչություն | ▲308 707 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0721 | ||||
Փոստային դասիչ | 76229, 76131, 76137, 76133, 76135, 76139, 76149, 76199, 76185, 76187, 76189, 76227 և 76228 | ||||
Ավտոմոբիլային կոդ | KA | ||||
Պաշտոնական կայք | karlsruhe.de(գերմ.) | ||||
| |||||
Կարլսռուեում են տեղակայված արդարադատության համակարգի մի շարք բարձրագույն (դաշնային մակարդակի) հաստատություններ, այդ թվում՝ դաշնային սահմանադրական դատարանը (Bundesverfassungsgericht), արդարադատության դաշնային դատարանը (Bundesgerichtshof), դաշնային դատարանի գլխավոր դատախազը (Generalbundesanwalt beim Bundesgerichtshof):