Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ագարակ ( արտասանություն), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակ | |||
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 16.60 կմ² | ||
ԲԾՄ | 1025 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 177[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ագարակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Բնակավայրը տեղակայված է Ողջի գետի ձախ կողմում։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1025 մ։
Ագարակը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խդրանց, հյուսիս-արևելքից՝ Եղվարդ, հարավ-արևելքից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի[Ն 1] Տանձատափ (ներկայում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո) գյուղերին։
Գյուղը հիշատակվում է 12-ից 13-րդ դարերից։
Հայտնի է, որ հայ զորավար Դավիթ Բեկի զինակից Թորոս իշխանի նստավայրը եղել է Եղվարդ գյուղը, որտեղից իշխում էր նաև Ագարակ և հարակից այլ գյուղերում[4][5]։ Թորոս իշխանի կրտսեր որդու՝ Հեթումի որդիներից երկրորդը՝ Քարամը, ով հայտնի էր նաև արտասովոր ուժ ունենալով, մելիքական իրավունքներով իշխում էր Ագարակի տարածաշրջանում, այդ թվում՝ Ագարակում։ Մելիք-Քարամն ու իր հաջորդներն իրենց նստավայրը Ագարակ գյուղից տեղափոխում են Տանձատափ գյուղը[4][6]։
Տարածաշրջանը Ռուսական կայսրության կողմից նվաճվելուց հետո հայ մելիքները պահպանում են իրենց տիրույթները ղեկավարել բեկական իրավունքով[7]։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։
Գյուղում կան զանազան հնություններ՝ խաչքարեր, գյուղատեղիներ («Կեչուտ» և «Սիրաձոր» վայրերում)։ Գյուղի XIX դարի Օհանա կոչվող եկեղեցին կանգուն է, կա մատուռ[8]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը՝ 146 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[9][10]։ Ստորև ներկայացված է Ագարակ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[9][10].
Ագարակի բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.