Ագարակ (Արագածոտնի մարզ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ագարակ ( արտասանություն), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան[4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզԱրագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ[1], Ալեքսանդրապոլի գավառ, Աղինի շրջան, Հայկական մարզ, Աշտարակի շրջան, Թալինի շրջան և Էջմիածնի գավառ | ||
Գյուղապետ | Արմեն Հարությունյան | ||
Առաջին հիշատակում | 7-րդ դար | ||
Այլ անվանումներ | Ագարակ, Ակերակ, Ակերան | ||
Մակերես | 5,74 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1564[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ագարակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 232 | ||
Փոստային դասիչ | 378420 | ||
| |||
Փակել
Ագարակ գյուղի միջով է հոսում Ամբերդ գետը. այն սկիզբ է առնում Արագածի լանջերից և հոսելով Տեղեր, Բյուրական, Աղձք բնակավայրերով՝ հասնում է մինչև Ագարակ՝ ոռոգելով շրջակա այգիներն ու դաշտերը[5]։
Գյուղը նախկինում նույն անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։