![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Abdul-qadir-al-rassam-1882-1952-cropped.jpg/640px-Abdul-qadir-al-rassam-1882-1952-cropped.jpg&w=640&q=50)
Աբուլ Կադիր Ալ-Ռասսամ
From Wikipedia, the free encyclopedia
Աբուլ Կադիր Ալ-Ռասսամ (պարս.՝ عبدالقادر الرسام, 1882[1][2], Բաղդադ, Օսմանյան կայսրություն[3][2] - 1952[1][2]), իրանցի նկարիչ։ Եղել է ռեալիստական ուղղության ներակայացուցիչ։ Իրանական գեղանկարչության առաջին հիմնադիրներից մեկը։ Ծնվել է Բաղդադում։ Ստացել է ռազմական սպայի կրթություն։ Ռազմագիտություն է ուսումնասիրել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի (այն ժամանակ` Օսմանյան կայսրության մայրաքաղաքը)[4] ռազմական քոլեջում, որտեղ գեղանկարչությունը և նկարչությունը նրա ուսումնական ծրագրի մասն էին[5]։ Իր վրա կրել է Եվրոպական ակադեմիայի դպրոցի ազդեցությունը։ Վերադարձել է Իրաք և շարունակել զբաղվել նկարչությամբ։ Ստեղծել է բազմաթիվ բնանկարներ։ Նկարել է նաև որմնանկարներ։ Նրա աշխատանքներին բնորոշ է պատմա-ազգագրական ճշգրտությունը։ Մահացել է Բաղդադում։ Նրա ստեղծագործություններից հայտնի էին «Տիգրիսի ափերին», «Բնանկար Շակլավայում», «Վրաններ գետի ափին», «Ձիավոր», «Մուհամեդ Դարուիշ ալ-Ալլուսի դիմանկարը» և այլ աշխատանքներ։ Որոշ աշխատանքներ պահվում են Մաթհավ ժամանակակից արվեստի թանգարանում։
Աբուլ Կադիր Ալ-Ռասսամ արաբ․՝ عبدُ القادر الرسَّام | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1882[1][2] |
Ծննդավայր | Բաղդադ, Օսմանյան կայսրություն[3][2] |
Վախճանվել է | 1952[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
![]() |