From Wikipedia, the free encyclopedia
Աբելիզավրայիններ[1] (լատին․՝ Abelisauridae), տերապոդների ենթակարգի, ցերատոզավրերի ինֆրակարգի դինոզավրերի կլադ (ընտանիք)։ Աբելիզավրայինները ծաղկման են հասել կավճի ժամանակաշրջանում՝ հնագույն հարավային Գոնդվանա սուպերմայրցամաքում։ Ներկա ժամանակներում նրանց բրածո մնացորդները հայտնաբերվել են ներկայիս Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարածքներում, ինչպես նաև Հնդկաստանում և Մադագասկարում։ Հաղորդվում է նաև քարացած առանձնացված ատամների մասին, որոնք հայտնաբերվել են Պորտուգալիայի ուշ յուրայի նստվածքաշերտերում[2] և Ֆրանսիայի ուշ կավճային նստվածքաշերտերում, որտեղ նրանք գոյություն են ունեցել Արկովենատորների (լատին․՝ Arcovenator) հետ[3]։ Աբելիզավրայինները առաջին անգամ հայտնվել են միջին յուրայի երկրաբանական տարեգրություններում, և առնվազն երկու ցեղ (մարրոկոյական Chenanisaurus և մադագասկարյան Majungasaurus) պահպանվել են մինչև մեզոզոյան դարաշրջանի վերջը՝ անհետանալով 66 միլիոն տարի առաջ[4]։
Աբելիզավրայիններ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Մողեսակոնքայիններ (Saurischia) |
Ինֆրակարգ | †Ցերատոզավրեր (Ceratosauria) |
Վերնաընտանիք | †Abelisauroidea |
Ընտանիք | †Աբելիզավրայիններ (Abelisauridae) Bonaparte & Novas, 1985 |
Ինչպես տերոպոդների մեծամանասնությունը, աբելիզավրայինները գիչատիչ երկոտանի դինոզավրեր էին։ Նրանց բնորոշ էին ետևի ամրակազմ վերջավորությունները և ակոսներով ու փոսերով խոշոր զարդարանքները՝ գանգերի վրա։ Բազմաթիվ աբելիզավրայինների մոտ, ինչպիսին է կարնոտավրը, առջևի վերջույթները թերաճ են, գանգը կարճ է, իսկ աչքերի վերևում աճում են ոսկրային կատարներ։ Հայտնի աբելիզավրայինների մեծ մասի երկարությունը դունչից մինչև պոչի ծայր՝ 5-ից մինչև 9 մետր է, իսկ Աֆրիկայում՝ Քենիայի Տուրկանայի շրջանի հյուսիս-արևմուտքում գտնված նոր և դեռ անանուն նմուշը հասնում է 11-12 մետր երկարության[5]։ Մինչ աբելիզավրայինների բավականին լավ ուսումնասիրվելը, նրանց հատվածական մնացորդները երբեմն նույնականացվում էին որպես հնարավոր հարավամերիկյան տիրանոզավրեր[6]։
Առաջին աբելիզավրայինների բրածոները թվագրվում են վաղ կավճի դարաշրջանին (թեև յուրայի դարաշրջանի կեսերով թվագրվող ոսկորները նույնպես կարող են պատկանել աբելիզավրայիններին), և առնվազն մեկ ցեղ (Majungasaurus) ապրել է ուշ կավճի դարաշրջանի վերջում (66 մլն․ տարի առաջ)։
Ինչպես տերոպոդների մեծամանասնությունը, աբելիզավրերը գիչատիչ երկոտանի դինոզավրեր էին։ Աբելիզավրայիններին բնորոշ առանձնահատկություններին կարելի է վերագրել ետևի վերջույթների հաստությունը, գանգի ոսկորների վրա զանազան գոյացությունները՝ ակոսներով և անցքերով։ Բազմաթիվ աբելիզավրայինների մոտ, ինչպես օրինակ կարնոտավրն է, առջևի վերջույթները թերաճ են, գանգը կարճ է, իսկ աչքերի վերևում աճում են ոսկրային կատարներ։ Հայտնի աբելիզավրերի մեծ մասի երկարությունը դունչից մինչև պոչի ծայր՝ 5-ից մինչև 9 մետր է։
Հնէաբաններ Խոսե Բոնապարտը և Ֆերնանդո Նովասը 1985 թվականին հորինում են Abelisauridae անունը, երբ նրանք նկարագրում էին համանուն Abelisaurus-ին։ Անվանումը ծագում է հնէաբան Ռոբերտո Աբելի ազգանունից, ով գտել է Աբելիզավրի բրածո մնացորդներ, և հունարեն σαυρος (sauros) բառից, որը նշանակում է «հսկա մողես, մողես»։ Շատ տարածված -idae վերջածանցը սովորաբար կիրառվում է կենդանաբանական ընտանիքների համար և ծագում է հունարեն -ιδαι (-idai) վերջածանցից, որը նշանակում է հոգնակի գոյական[7]։
Abelisauridae-ն Կառլ Լիննեյի կողմից դասակարգված ընտանիք է, հիմնված աստիճանակարգով, ներառված Abelisauroidea վերնաընտանիքի մեջ, որը պատկանում է ցերատոզավրերի ինֆրակարգին, և իր մեջ ներառում է նաև Noasauridae ընտանիքը։ Կլադան մի քանի սահմանումներ է ունեցել ֆիլոգենետիկ տաքսոնոմիայի մեջ։ Ի սկզբանե այն սահմանվել է որպես հանգույցների վրա հիմնված տաքսոն, ներառյալ Աբելիզավրը, Կարնոտավրը, նրանց ընդհանուր նախահայրը և բոլոր հետնորդները[8][9]։
Հետագայում այն վերասահմանվում է որպես ցողունային տաքսոն՝ ներառելով բոլոր կենդանիներին, որոնք ավելի սերտ են կապված աբելիզավրի հետ (կամ ավելի ամբողջական կարնոտավրի հետ) հետ, քան Նոազավրի[10]։ Հանգույցի վրա հիմնված սահմանումը չի ներառում այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են Ռուգոպսը կամ Իլոկելեզիան, որոնք համարվում են ավելի բազալ, քան աբելիզավրը, և սահմանման մեջ ներառված են ցողունի հիման վրա։ Աբելիազավրայինների մեջ առանձնանում է Carnotaurinae խումբը, իսկ Carnotaurinae-ը ներառում է Carnotaurini կլադան, որին է պատկանում են աուկազավրը և կարնոտավրը[10]։
Ամբողջական բրածո կմախքներ նկարագրվել են միայն ավելի բարձր տիպի աբելիզավրայինների մոտ (ինչպիսիք են՝ կարնոտավրը և աուկազավրը), ինչը դժվարացնում է կմախքի որոշիչ հատկանիշների որոշելը ամբողջ ընտանիքի համար։ Սակայն, նրանց մեծ մասը հայտնի են գանգի առնվազն մի քանի բրածո մնացորդներից, այդ իսկ պատճառով ընդհանուր հատկանիշները հիմնականում վերաբերում են նրան[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.