From Wikipedia, the free encyclopedia
Աբդ ալ-Կրիմ կամ Աբդ էլ-Կերիմ (տամազիգտ՝ ⴰⴱⴹ ⴻⵍ ⵅⴰⵔⵉⵎ, արաբ․՝ محمد بن عبد الكريم الخطابي, հունվարի 12, 1882, Ajdir, Մարոկկո - փետրվարի 6, 1963[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4]), իսպանական գաղութային իշխանությունների դեմ ռիֆական ցեղերի ապստամբության առաջնորդ Հյուսիսային Մարոկկոյում և Ռիֆի Հանրապետության ղեկավար։
Աբդ ալ-Կրիմ արաբ․՝ محمد بن عبد الكريم الخطابي | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1882 |
Ծննդավայր | Ajdir, Մարոկկո |
Մահացել է | փետրվարի 6, 1963[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[4] |
Քաղաքացիություն | Մարոկկո |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ալ-Կարաուին |
Մասնագիտություն | կադի, քաղաքական գործիչ, լրագրող, Դիմադրության մարտիկ, գրող, նախագահ և թարգմանիչ |
Ծնողներ | հայր՝ Աբդ ալ-Քարիմ Խաթաբի |
Զբաղեցրած պաշտոններ | General in the first World War? |
Abd el-Krim Վիքիպահեստում |
Աբդ ալ-Կրիմը ծնվել է 1882 թվականի հունվարի 12-ին Աժդիրում[5] (ներկայու՝ Մարոկկո[6]), քադիի և առաջնորդի ընտանիքում։ 1910-1915 թվականներին դասավանդել է իսպանական-արաբական դպրոցում, հաճախել է Տետուանի ինստիտուտ[7][8], 1915 թվականին դարձել է Մելիլյայի գլխավոր քադի (իսլամական դատավոր)։ 1914 թվականից խմբագրել է «Տելեգրամա դել Ռիֆ» («El Telegrama del Rif») թերթի արաբերեն բաժինը, որի էջերում սկսել են պարբերաբար հայտնվել Գերմանիայի օգնությամբ Մարոկկոյից իսպանացիների և ֆրանսիացիներին արտաքսման կոչեր։ Սերտորեն համագործակցել է Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ցեխլինի հետ (Dr. Walter Zechlin, 1879-1962): Աջակցել է զենքի տեղափոխմանը, որը գերմանացիները մատակարարել էին Ֆրանսիական Մարոկկոյի իշխանությունների դեմ կռվող ռիֆական ցեղերին։ 1915 թվականին ազատագրական պայքարի կոչերի համար Իսպանիայի գաղութային իշխանությունների կողմից բանտարկվել է, 1916 թվականին ազատ է արձակվել։
1919 թվականին Աբդ ալ-Կրիմը փախել է լեռները։ 1920 թվականին՝ հոր մահից հետո, դարձել է ցեղի առաջնորդ։ 1921-1926 թվականներին գլխավորել է ռիֆերի ազատագրական պայքարն սկզբում իսպանական, իսկ 1925 թվականից՝ ֆրանսիական գաղութարարների դեմ։ 1921-1926 թվականներին եղել է Ռիֆի Հանրապետության նախագահ (էմիր)[9], որը 12 ցեղախմբերի ռազմաքաղաքական միավորում էր։ Կրել է «բերբերյան գայլ» մականունը։
Մինչև 1924 թվականը իսպանացիների դեմ նրա պայքարը գաղտնի կերպով պաշտպանում էին ֆրանսիական իշխանությունները, որոնք հույս ունեին ռիֆերի ձեռքով տարածել իրենց ազդեցությունը Մարոկկոյի վրա։ Ֆրանսիայում ռիֆերի ազատագրական պայքարի աջակցության շարժում է սկսվել, իսկ Տանժերի միջազգային տարածքով Աբդ ալ Կրիմը սպառազինություն է ստացել։
Սակայն Աբդ ալ Կրիմի մոտ ցանկություն է առաջացել ընդլայնել իր էմիրության սահմանները՝ ի հաշիվ Վերգի հովտի, որտեղից ստացվել է պարենի զգալի մասը։ 1924 թվականի վերջին՝ Մարոկկոյում ֆրանսիական զորքերի հրամանատար գեներալ Լիոտեն ամրոցների շարք է կառուցել Վերգի հովտի պաշտպանության համար, իսկ 1925 թվականի ապրիլին ֆրանսիացիները մարտական գործողություններ են սկսել էմիրի բանակի դեմ։ 1925 թվականի մայիսի վերջին Փարիզի «Le Temps» թերթը գրել էր․
Խոսքը վերաբերում է իսկական պատերազմի։ Մենք գործ ունենք վճռական ու շնորհալի առաջնորդի հետ, որի համավն ու հզորությունը մեծապես աճել է վերջին վեց ամիսների ընթացքում։ |
1926 թվականի մայիսի 26-ին Աբդ ալ Կրեմը հանձնվել է ֆրանսիացիներին և աքսորվել Ռեյունիոն կղզի։ 1947 թվականի մայիսին Ֆրանսիա մուտք գործելու թույլտվություն է ստացել՝ քաղաքական գործունեությունից հրաժարվելու պայմանով։ Փախել է շոգենավից Պորտ Սաիդ և բնակություն հաստատել Կահիրեում, որտեղ գլխավորել է Արաբական Մաղրիբի ազատագրման կոմիտեն (1948-1956)։
Աբդ լ Կրիմը ունեցել է վեց որդի և հինգ դուստր երկու կանանցից[10][11][12][13][14][15][16][17][18][19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.