Քարանձավային նկարչություն
From Wikipedia, the free encyclopedia
Քարանձավային նկարչություն, պարիետալ արվեստի տեսակ (որը ընդգրկում է ժայռապատկերներ, կամ փորագրանկարներ), հայտնաբերված քարանձավների պատերին ու առաստաղներին։ Տերմինը ենթադրում է նախապատմական ծագում, և հայտնի ամենահին աշխատանքը ավելի քան 44,000 տարեկան է (վաղ պալեոլիթի արվեստ), որը հայտնաբերվել է ինչպես Ֆրանկո-Կանտաբրյան տարածաշրջանում՝ Արևմտյան Եվրոպայում, այնպես էլ Մարոսի շրջանի քարանձավներում (Սուլավեսի, Ինդոնեզիա)։ Ամենահները հաճախ ստեղծվել են ձեռքի տրաֆարետներից և պարզ երկրաչափական ձևերից[1]։ Վերջերս՝ 2021 թվականին, հաղորդվեց Ինդոնեզիայի կղզում հայտնաբերված խոզերի քարանձավի մասին, որը թվագրվում է ավելի քան 45,000 տարվա[2][3]։
2018 թվականի մի հետազոտության մեջ նշվում էր, որ Պիրենեյան թերակղզում ոչ պատկերավոր քարանձավային նկարչության հնագույն նմուշների տարիքը 64,000 տարի է։ Ներկայացված երեք կարմիր ոչ պատկերավոր խորհրդանիշները, որոնք հայտնաբերվել են Մալտրավիեսո, Արդալես և Լա Պասիեգա (Իսպանիա) քարանձավներում, առնվազն 20,000 տարով նախորդում են ժամանակակից մարդկանց հայտնվելուն Եվրոպայում և դրանք արվել են ոչ թե ժամանակակից մարդկանց այլ նեանդերթալացիների կողմից[4]։
2018 թվականի նոյեմբերին գիտնականները հաղորդեցին, որ Ինդոնեզիայի Բորնեո կղզու Լուբանգ Ջերիջի Սալե քարանձավում հայտնաբերել են այդ պահին ավելի քան 40,000 (հնարավոր է 52,000) տարեկան անհայտ կենդանի պատկերող հնագույն գեղանկար[5][6]։ Սակայն 2019 թվականի դեկտեմբերին Սուլավեսիի Մարոս-Պանգկեպ կարստի խոզերի որսը պատկերող գեղատեսիլ ժայռապատկերները, ըստ գնահատականների, ավելի հին էին՝ առվազն 43,900 տարեկան։ Նշվում է, որ գտածոն «պատմվածքների ամենահին գեղանկարչական գրառումն է և աշխարհի ամենահին պատկերազարդ ստեղծագործությունը»[7][8]։