Նեանդերթալյան մարդ
From Wikipedia, the free encyclopedia
Նեանդերտալյան մարդը Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչ, ապրել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի արևմտյան հատվածում։ Նրանք դասակարգված են կամ որպես ներկա մարդկանց ենթատեսակ (Հոմո Սափիենս Նեանդերտալենսիս) կամ որպես առանձին մարդկանց տեսակ (Հոմո Նեանդերտալենսիս)[1]։
Նեանդերտալյան մարդ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Homo neanderthalensis | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Նախկին տարածվածությունը | ||||||||||||||
|
Առաջին նախանեանդերտալյան հատկանիշները ի հայտ են եկել Եվրոպայում 350,000–600,000 տարի առաջ[2]։ 130,000 տարի առաջ լրիվ նեանդերտալյան հատկանիշներն ի հայտ եկան։ Այս հատկանիշները անհետացան Ասիայում 50,000 տարի առաջ և Եվրոպայում 30,000 տարի առաջ, ոչ մի այլ անձնավարություններով, որոնք ունեին միայն նեանդերտալյան հատկանիշներ, և ովքեր համարվեին Հոմո Նեանդերտալենսիսի ներկայացուցիչ[3]։
Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ միախառնումը Հոմո Սափիենսի հետ (մարդաբանորեն ներկայիս մարդկանց հետ) տեղի է ունեցել մոտավորապես 80,000-50,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում, որի հետևանքն է այն, որ ներկայիս Եվրասիայի բնակիչների գենոտիպի 1–4%-ը ներդրվել է Նեանդերտալյան մարդկանց կողմից[4]։
Ամենաերիտասարդ նեանդերտալյան կմախքը՝ Հյաենա Դենը (Մեծ Բրիտանիա), 30,000 տարվա է, իսկ Վինիջայի (Խորվաթիա) նեանդերտալյան մնացորդները 32,000-33,000 տարվա հնություն ունեն։ 30,000 տարվանից ավելի փոքր տարիքով նեանդերտալյան կմախքներ չեն հայտնաբերվել; չնայած նեանդերտալցիների կողմից օգտագործված կրակի հետքերը, գտնված Ջիբրալթարում, ցույց են տալիս, որ նեանդերտալցիները գուցեև ողջ մնացած լինեին 24,000 տարի առաջ։ Կրոմանյոնյան մարդկանց կամ ժամանակակից մարդկանց մնացորդները 'Նեանդերտալյան հատկանիշներով' հայտնաբերվել են Լագար Վելհո վայրում (Պորտուգալիա). դրանք 24,500 տարվա են[5]։
Նեանդերտալյան քարե գործիքները հայտնաբերվել են այն վայրերում, որտեղ նեանդերտալյան կմախքներ չեն հայտնաբերվել։ Նրանց վերջին քարե գործիքները հայտնաբերվել են Գորհամի քարանձավում՝ Ջիբրալթարի հարավում[6]։ Նեանդերտալյան մարդկանց ուղեղի չափսերը ժամանակակից մարդկանց ուղեղի չափսերին հավասար և նույնիսկ մեծ են եղել։ 2008 թ. գիտնականների մի խումբ, օգտագործելով նեանդերտալցիների ուղեղի եռաչափ պատկերները՝ ստացված Սիբիրում հայտնաբերված նեանդերտալցիների մնացորդներից, ցույց տվեցին, որ երեխա տարիքում նեանդերտալցիների ուղեղը համապատասխանել է ժամանակակից երեխաների ուղեղի չափսերին, իսկ հասուն տարիքում արդեն նեանդերտալցիների ուղեղի չափսերը գերազանցել են ժամանակակից մարդկանց ուղեղի չափսերին[7]։ Միջինը, նեանդերտալյան մարդկանց հասակը հավասար է եղել ժամանակակից մարդկանց հասակին՝ մոտավորապես (տղամարդիկ) 165–168 սմ, նրանք ավելի մկանոտ էին։ Նրանք շատ ավելի ուժեղ էին Հոմո Սափիենս տեսակի ներկայացուցիչներից, հատկապես ձեռքերն ու ոտքերը ավելի մկանոտ էին[8]։ Կանանց հասակը եղել է 152-156 սմ[9]։
Նեանդերթալացու առաջին գանգը հայտնաբերվել է Բելգիայում 1829 թվականին։ Երկրորդ հայտնաբերում՝ 1848 թվականին կապված է Ջիբլարթարում անգլիական զորքերի զինակետի հետ։ Այդ հայտնաբերվածները հաստատվվել են ավելի ուշ համապատասխանաբար 1836 և 1864 թվականներին։ Երրորդ բրածո տվյալը գտնվել էր 1856 թվականին Ռեյնյան պրովինցիայում՝ Դյուսելդորֆից ոչ հեռու՝ Նեանդերթալյան հովտում՝ ոչ այնքան մեծ Ֆելգոֆերյան քարանձավում։ Այդ քարանձավի մուտքը ծածկված էր քարի պատնեշով և կավի շերտերով, որի արդյունքում այն ամբողջությամբ պատված էր կրաքաարով։ Քանի որ մոտակայքում կային քարահանքեր, աշխատակիցները հասան մինչև քարանձավը փակող ժայռերին, ջարդեցին այն մուտք գործելու համար։ Այդ տեղը ամբողջությամբ ծածկված էր տիղմով։ Տիղմի մաքրումից հետո հնարավոր էր մտնել։ Ժայռի տիղմի մեջ գտնվեցին մարդկային ոսկորներ և ամբողջական գանգ, որոնք դոկտոր Ֆուլռոտը սեփականաշնորհեց իրեն։ Այլ ոսկորներ կամ իրեր ժայռում չկային։ Հնագույն տիղմից գտածոները, անկասկած կենդանական դելյուվիի[10] շրջաններից և ապացուցում են մարդու հնագույն ծագումը, և եվրոպական ժողովուրդների առաջացման հիմքերը։ Ռուդոլֆ Վիրխովը ընդունեց, որ գտնված ոսկորներում և գանգում առկա էին ռախիդային նշաններ, դրա արդյունքում այն փոփոխված և ինդիվիդուալ տիպ է։ 1859 թվականին Դարվինի էվոլյուցիոն վարկածների հրատարակումից հետո անթրոպոլոգները նեանդերթալցիներին ուսումնասիրեցին որպես « կապիկի մարդու վերածվելու միջանկյալ օղակ»։
2010 թ. ամերիկյան մի գիտնական նեանդերտալցու ատամների արանքում գտավ եփած բույսերի կտորներ, հերքելով այն կարծիքը, որ նեանդերտալյան մարդիկ եղել են միայն մսակեր[11][12][13]։