Տիգրան Պետրոսյան
հայ շախմատիստ, լրագրող, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիսի 17, 1929(1929-06-17)[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4] - օգոստոսի 13, 1984(1984-08-13)[3][5], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդահայ շախմատիստ[7], միջազգային գրոսմայստեր (1952) և շախմատի աշխարհի չեմպիոն 1963-1969 թվականներին, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Նրա մականունն էր «Երկաթե Տիգրան», որը նրան շնորհվել է իր գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճի պատճառով, որտեղ գլխավոր շեշտը դրվում էր ավտանգության վրա[8]։ Պետրոսյանին են վերագրում Հայաստանում շախմատի մասսայականացումը[9][10]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Պետրոսյան | |
---|---|
Տիգրան Վարդանի Պետրոսյան | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1929(1929-06-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4] |
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 13, 1984(1984-08-13)[3][5] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կոչում | ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ, միջազգային վարպետ[4] և գրոսմայստեր[4] |
365chess | Tigran_V_Petrosian |
Chesstempo համար | 244290 |
ICCF համար | 244290 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1958[6], Շախմատային օլիմպիադա 1960[6], Շախմատային օլիմպիադա 1962[6], Շախմատային օլիմպիադա 1964[6], Շախմատային օլիմպիադա 1966[6], Շախմատային օլիմպիադա 1968[6], Շախմատային օլիմպիադա 1970[6], Շախմատային օլիմպիադա 1972[6], Շախմատային օլիմպիադա 1974[6] և Շախմատային օլիմպիադա 1978[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Տիգրան Պետրոսյան Վիքիքաղվածքում | |
Tigran Petrosian Վիքիպահեստում |
Պետրոսյանը Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդ է եղել 8 անգամ (1953, 1956, 1959, 1962, 1971, 1974, 1977 և 1980 թվականներին)։ Նա 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի դեմ խաղում հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 1966 թվականին Բորիս Սպասկու դեմ խաղում հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, իսկ 1969 թվականին նույն Սպասկու դեմ խաղում՝ կորցրել։ Այսպիսով նա աշխարհի գործող չեմպիոն կամ Հավակնորդների մրցաշարի հաղթող է եղել մոտ տասը տարի՝ 3 հաջորդական եռամյա փուլերի ընթացքում։ Նա 4 անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում (1959, 1961, 1969 և 1975 թվականներին)։