Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993)
From Wikipedia, the free encyclopedia
Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993), ռազմական հակամարտություն վրացական և աբխազական զինված ուժերի միջև, որը տեղի է ունեցել դե ֆակտո Աբխազիայի Հանրապետության և դե յուրե Վրաստանի կազմում գտնվող Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածքում։
Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Վրաց-աբխազական հակամարտություն | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Աբխազիա
Արտասահմանյան կամավորներ՝ Ռազմական աջակցություն։ |
Վրաստան
Արտասահմանյան կամավորներ
| ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Վլադիսլավ Առդձինբա Վաղարշակ Կոսյան Սուլթան Սոսնալիև |
Էդուարդ Շևարդնաձե Թենգիզ Կիտովանի Գենո Ադամիա Ջաբա Իոսելիանի Էմզար Կվիցիանի Ժիուլի Շարտավա Գուրամ Գուբելաշվիլի Գիա Կարկառաշվիլի Դավիթ Տեվզաձե Սոսո Ախալայա | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
≈ 4040 սպանված (2220 զինվորական, 1820 քաղաքացիական անձինք), ≈ 8000 վիրավոր, 122 անհետ կորած[10] | 4000 սպանված (ներառյալ զինվորականներ և քաղաքացիական անձինք), ≈ 10000 վիրավոր, 1000 անհետ կորած[10] |
1992 թվականի օգոստոսին Աբխազիայի Գերագույն խորհրդի և Վրաստանի ղեկավարության միջև առկա քաղաքական հակասությունները, կապված Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումների՝ Աբխազիա մտնելու հետ, վերածվեցին զինված բախումների։ Ռազմական գործողությունները ընթանում էին վրացական և աբխազական զինված կազմավորումների, ինչպես նաև կողմերին աջակցելու նպատակով Հյուսիսային Կովկասից ժամանած կամավորների միջև և տևեցին ավելի քան մեկ տարի։ Հակամարտող կողմերը միմյանց մեղադրում էին քաղաքացիական անձանց նկատմամբ մարդու իրավունքների մասսայական խախտումներ կատարելու մեջ։ Համաձայն ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի՝ 1993 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցի՝ նշված խախտումների պատասխանատվությունը կրում են ինչպես վրացական կառավարական զորքերը, այնպես էլ աբխազական զինված ուժերը, ինչպես նաև ոչ կանոնավոր կազմավորումներն ու քաղաքացիական անձինք, ովքեր համագործակցում էին հակամարտող կողմերի հետ։
Հակամարտությունը հանգեցրեց հսկայական տարածքների ամայացման և բնակչության զանգվածային տեղահանությամբ։ Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հիմնականում՝ վրացիներ, դարձան փախստական՝ ստիպված լինելով լքել իրենց բնակավայրերը։
1994 թվականի մայիսի 14-ին վրացական և աբխազական կողմերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կնքեցին «Կրակի դադարեցման և կողմերի բաժանման մասին» համաձայնագիր, որը մշակվել էր հակամարտության կարգավորման նպատակով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի գլխավորությամբ տեղի ունեցած ժնևյան բանակցությունների շրջանակներում։ Համաձայնագրի համաձայն և ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ հակամարտության գոտում 1994 թվականի հունիսից տեղակայվեցին «ԱՊՀ խաղաղության հաստատման միասնական ուժեր», որոնք ամբողջությամբ կազմված էին ռուսական զինված ուժերից։ Վերջիններիս պարտականությունների մեջ էր մտնում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Միաժամանակ համաձայնագրի պահպանման և ԱՊՀ ուժերի դիտարկման նպատակով Աբխազիայում տեղակայվել էր ՄԱԿ-ի առաքելությունը, որը տևեց մինչև 2009 թվականի հունիսի 15-ը[11]։