Շամիլ Բասաև
From Wikipedia, the free encyclopedia
Շամիլ Սալմանովիչ Բասաև, ինչպես նաև Աբդալլահ Շամիլ Աբու-Իդրիս[13](չեչեներեն՝ Шамиль Басаев), (հունվարի 14, 1965(1965-01-14)[4][5][6] - հուլիսի 10, 2006(2006-07-10)[7][8][9][…], Ինգուշեթիա, Ռուսաստան[10][11][12]), չեչեն իսլամիստ ռազմական գործիչ, վարձկան ահաբեկիչ, չեչենական շարժման առաջնորդ։
Շամիլ Բասաև | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | State University of Land Use Planning? (1988) |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և warlord |
Դավանանք | իսլամ, սուննի իսլամ[1] և Salafism?[2][3] |
Ծննդյան օր | հունվարի 14, 1965(1965-01-14)[4][5][6] |
Վախճանի օր | հուլիսի 10, 2006(2006-07-10)[7][8][9][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Ինգուշեթիա, Ռուսաստան[10][11][12] |
Քաղաքացիություն | Չեչնիա |
Պարգևներ | |
Իր ռազմական գործունեությունը սկսելով որպես ռազմական հրամանատար Հյուսիսային Կովկասում՝ տարիներ շարունակ Բասաևը գլխավորել է պարտիզանական ջոկատներ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի, ինչպես նաև ձեռնարկել է քաղաքացիների մասսայական պատանդառության գործողություններ, որոնց նպատակն էր Չեչնիայից ռուսական զորքերի հեռացումը[14]։ 2003 թվականից Բասայևը կրում է Էմիր Աբդալահ Շամիլ Աբու-Իդրիս մարտական կեղծանունը։ 1997-1998 թվականներին Ասլան Մասխադովի կառավարման ներքո նա ստանձնեց Չեչնիայի վարչապետի պաշտոնը։ Հաճախ Բասայևը համարվել է չեչնիական ապստամբության արմատական թևի բացարձակ առաջնորդ։ Նա պատասխանատու էր Չեչնիայում և այլ վայրերում պարտիզանական հարձակումների համար[15][16][17]։ ABC News-ը նրան նկարագրում է որպես «աշխարհի ամենապահանջված ահաբեկիչներից մեկը»[18]։
2006 թվականի հուլիսի 10-ին Բասայեևը սպանվել է պայթյունի հետևանքով։ Դեռևս հակասությունուններ կան այն փաստի շուրջ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նա սպանել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ չեչեն անջատողականները պնդում են, որ նրա մահը պարզապես պատահական պայթյունի արդյունք է եղել։