Վազգեն Սարգսյան
հայ արձակագիր, քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Վազգեն Զավենի Սարգսյան (մարտի 5, 1959(1959-03-05), Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999(1999-10-27), Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի Հանրապետության վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 22, 1999 - հոկտեմբերի 27, 1999 | ||||
Նախորդող | Արմեն Դարբինյան | |||
Հաջորդող | Արամ Սարգսյան | |||
| ||||
| ||||
Կուսակցություն՝ | ՀՀՇ, ՀՀԿ | |||
Կրթություն՝ | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արձակագիր և ռազմական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Ծննդյան օր | մարտի 5, 1959(1959-03-05) | |||
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Վախճանի օր | հոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (40 տարեկան) | |||
Վախճանի վայր | Երևան, Հայաստան | |||
Թաղված | Եռաբլուր և Գերեզման` Վազգեն Սարգսյանի | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |||
Հայր | Զավեն Սարգսյան | |||
Մայր | Գրետա Սարգսյան | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ[3]։ 1996 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում սատարել է գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ արդեն 1998 թվականին Արցախյան հարցի վերաբերյալ հակասութուններ ունենալով վերջինի հետ, ստիպեց հրաժարական տալ և օգնել այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ Նա «Հանրապետական կուսակցության» հետ միավորվեց և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող՝ վերահսկելով երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը[4]։
Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։ Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին։ Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ։ Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր։
Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում[5]։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։