Չինաստան
պետություն / From Wikipedia, the free encyclopedia
Չինաստան (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, կրճատ՝ ՉԺՀ, չինարենի մանդարինյան բարբառով՝ չինարեն՝ 中华人民共和国/中華人民共和國 - Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և չորրորդն աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է[8]։ Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից։ Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն[9][10]։
中华人民共和国 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Չինաստանի օրհներգ | ||||
|
||||
Մայրաքաղաք | Պեկին 596 961) 55°45′N, 37°37′E | |||
Ամենամեծ քաղաք | Շանհայ | |||
Պետական լեզուներ | Չինարեն | |||
Էթնիկ խմբեր | 91.1% Հան 8.9% Այլ | |||
Կառավարում | սոցիալիստական հանրապետություն | |||
- | Նախագահ | Սի Ցզինպին | ||
- | Վարչապետ | Լի Կեխանգ | ||
Հիմնադրում | ||||
- | Հայտարարված | Հոկտեմբերի 1 1949 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 9 596 961 կմ² (3-րդ/4-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.28 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 1,361,512,576[1] (1-ին) | ||
- | 2011 մարդահամարը | 1,439,323,776 | ||
- | Խտություն | 141 /կմ² (56-րդ) 368 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $18,976 տրիլիոն[2] (1-ին) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $13,801[3] (87-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $11.212 տրիլիոն[4] (2-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $8,154[5] (75-րդ) | ||
Ջինի (2012) | 55.0[6] (բարձր) | |||
ՄՆԶԻ (2013) | 0.891[7] (բարձր) (91-րդ) | |||
Արժույթ | Չինական յուան (CNY) | |||
Ժամային գոտի | +8 (ՀԿԺ+2 to +8) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3 to +13) | ||
Ազգային դոմեն | ||||
Հեռախոսային կոդ | +86 |
Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է[11]։ Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից։ Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին։
Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից։ Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում։ Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն։ Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց։ 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը։ 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը։ 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում։ Ե՛վ Չինական պետության ներկայացուցիչները, և՛ կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը։
Վերջին երկու հազարամյակի ընթացքում Չինաստանի տնտեսությունը ամենամեծն է աշխարհում, սակայն որոշ ժամանակահատվածում այն ունեցել է վերելքենր և անկումներ[12][13]։ 1978 թվականի տնտեսական ռեֆորմից հետո Չինաստանը դարձավ աշխարհի ամենարագ զարգացող տնտեսություններից մեկը։ 2014 թվականին ըստ անվանական ՀՆԱ-ի հանդիսանում էր երկրորդ մեծագույն, իսկ ըստ ՀՆԱ-ի մեծագույն տնտեսությունը։ Չինաստանը նաև աշխարհի ամենաշատ ներկրող և երկրորդ ամենաշատ ներկրող պետությունն է[14]։ Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով[15][16]։ Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր և 1971 թվականին փոխարինել է Չինաստան պետությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմում։ Չինաստանը նաև համարվում է մի շարք պաշտոնական կամ ոչ պաշտոնական կազմակերպությունների անդամ, որոնցից են օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը, ԲՐԻԿՍը, Շանհայի համագործակցության կազմակերպություն, Բանգլադեշ-Չինաստան-Հնդկաստան-Մյանմա տարածաշրջանային համագործակցությունը և Մեծ քսանյակը։