Չինական յուան
From Wikipedia, the free encyclopedia
Յուան` ժամանակակից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դրամական միավոր, որը չափվում է ժենմինբիով (կրճատ RMB): Մտնում է ԱՄՀ փոխառման հատուկ իրավունքների «զաբյուղի» մեջ[1]։ Արժույթի ISO 4217 ստանդարտով միջազգային նշանակությունը` CNY:
Տեսակ | տարադրամ և յուան |
---|---|
ISO 4217 կոդ | CNY |
Երկիր | Չինաստան |
Ներդրման ամսաթիվը | 1949 |
Անվամված է | ժողովուրդ |
Պաշտ օգտագործողներ | Չինաստան |
Կազմված է | jiao? և Chinese fen? |
Նշան | ¥ |
Նշանի նկարագրություն | Իենի (յուանի) նշան |
Հապավում | Yuan և yuan |
Մետաղադրամ | 1, 2, 5 ֆին, 1 և 5 ցզյա, 1 յուան |
Թղթադրամ | 1 և 5 ցզյաո, 1, 5, 10, 20, 50, 100 յուան |
Կենտրոնական բանկ | Չինաստանի ժողովրդական բանկ |
Տպող | Չինաստանի թղթադրամների տպագրության և դրամահատման կորպորացիա |
Փոխարինել է | Mengjiang yuan? |
Մեկ յուանը բաժանվում է 10 ցզյաոյի (角), որոնք, իրենց հերթին, բաժանվում են 10 ֆինի(分): Օրինակ, 3,14 յուան գումարը հնչում է ինչպես 3 յուան 1 ցզյաո 4 ֆին (三元一角四分): Ցզյաոն և ֆինը համապատասխանաբար հավասար է 10−1 և 10−2 տասնորդական նախածանցների։
Շրջանառության մեջ գտնվում են 1 և 5 ցզյաո, 1 յուան անվանական գնով մետաղադրամները։ Այս մետաղադրամները պաշտոնապես հանդիսանում են վճարունակ, սակայն շրջանառության մեջ գրեթե չեն կիրառվում։ Շրջանառության մեջ են 1980 թվականի 1 և 5 ցզյաո թղթադրամները, 1999 թվականի 1, 5, 10, 20, 50 և 100 յուան թղթադրամների օրինակները (ներառյալ 2005 և 2015 թվականների փոփոխությունները) և ավելի ուշ թողարկածները։ Մետաղադրամների և թղթադրամների 2019 թվականի նոր տեսակը ժամանակի հետ կդառնա գերիշխող, աստիճանաբար շրջանառությունից դուրս հանելով հին տարբերակները։
Չինաստանի ազգային բանկը հիմնադրվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին[2]։
1994 թվականի հուլիսից 2005 թվականը յուանը խիստ կապված էր ԱՄՆ դոլարի հետ` 8,28 ։ 1 փոխանակման կուրսով։
Չինական բոլոր թղթադրամների վրա կա գրություն չորս լեզուներով` ժուաներեն, մոնղոլերեն, ույղուրերեն, տիբեթերեն։ Այդ լեզուները ՉԺՀ ինքնավար շրջաններում` Գուանսի-Չժոունիում, Մոնղոլիայում, Սինծիանում, Տիբեթում համարվում են պաշտոնական լեզու[3]։
Արժույթների համառուսաստանյան դասակարգիչում ՉԺՀ ազգային արժույթը կոչվում է՝
- չինական յուան ( 26.12.1994 թվականից 01.01.2001 թվական),
- Ռենմինբի յուան (01.01.2001 թվականից 01.02.2007 թվական),
- Ժենմինբի յուան (01.02.2007 թվականից 2009 թվականը),
- յուան ( 2009 թվականից մինչև մեր օրերը:.
Բլումբերգ գործակալության տվյալներով SWIFT միջբանկային համակարգում 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսը յուանի բաժինը կազմում էր 1,47% (0,84 % դրանից մեկ տարի առաջ)։ Ընդ որում ամերիկյան դոլարի մասնաբաժինը` 42%, եվրոյինը`32%, ռուսական ռուբլուն` 0,35%[4]։